Թուրք երկրպագուները պայթուցիկ նյութեր են նետել քրդական ֆուտբոլի թիմի անդամների ուղղությամբ
Մարտի հինգին, Թուրքիայի Բուրսա քաղաքում «Բուրսասփոր»-«Ամեդսփոր» ֆուտբոլային խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները անկարգություններ են կազմակերպել։ Երբ «Ամեդսփորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասփորի» երկրպագուները մի շարք ազգայնամոլական կարգախոսներ են վանկարկել, ինչպես՝ «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ»։ Այնուհետև «Ամեդսփորի» ֆուտբոլիստների վրա տարբեր առարկաներ են նետել, այդ թվում՝ պայթուցիկ նյութեր։