Թուրք երկրպագուները պայթուցիկ նյութեր են նետել քրդական ֆուտբոլի թիմի անդամների ուղղությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
80 Views

Մարտի 5-ին, Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում «Բուրսասփոր»-«Ամեդսփոր» (Դիարբեքիրը ներկայացնող թիմ, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր են) ֆուտբոլային խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները անկարգություններ են կազմակերպել։

Երբ «Ամեդսփորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասփորի» երկրպագուները մի շարք ազգայնամոլական կարգախոսներ են վանկարկել, ինչպես՝ «Հայրենիքն անբաժանելի է», «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ», «Ջախջախի՛ր նրան, ով կհամարձակվի նայել քո հայրենիքին, որդի՛ս», «Վրեժ»։

Այնուհետև «Ամեդսփորի» ֆուտբոլիստների վրա սկսել են տարբեր առարկաներ նետել, այդ թվում՝ պայթուցիկ նյութեր։ Թիմի դարպասապահը վնասվածք է ստացել։

Իսկ խաղի ընթացքում «Բուրսասփորի» երկրպագուները Մահմութ Յըլդըրըմի պատկերով (թուրքական հետախուզության գաղտնի գործակալ, ակտիվորեն պայքարում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ) պաստառներ են բարձրացրել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել