Ադրբեջանը գերեվարել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնում է, որ գերեվարել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնում է, որ գերեվարել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
Շահան Նաթալին՝ Հակոբ Տեր-Հակոբյանը (ծնվ. 1884, գ. Հուսեյնիկ, Խարբերդ-մահ. 1983, Բոստոն) 20-րդ դարի հայոց ազատամարտի կարկառուն դեմքերից է, որին իրավամբ անվանում են Հայոց Նեմեսիս:Նրա «Թուրքերը եւ Մենք» դասական ստեղծագործությունն ունեցել է չորս հրատարակություն (Աթէնք, 1928, 1931, Երեւան,1991, 2011): Ներկա վերահրատարակման համար հիմք ենք ընդունել 1931թ. տպագրությունը՝ հաշվի առնելով վերջինիս ամբողջական…
Գառնիկ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Որքան հասկացա Փաշինյանի վաղվա ասուլիսին մերժվել է երեք լրատվամիջոցների հավատարմագրումը՝ «Ազգ», «Երևան թուդեյ» և «Երկիր Մեդիա»-ն: Մեզ կամաց-կամաց ընտելացնում են, որ երկրի կարևորագույն իրադարձությունների մասին նախ պետք է տեղեկացնի «Հայկական ժամանակ»-ը: Թերթին բաժանորդագրվածները վարչապետից շուտ կիմանան նրա պաշտոնական այցերի աշխարհագրությունն ու ժամանակագրությունը:
Արտակ Բակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Մարտի տասնիննին հրավիրում ենք մասնակցելու սեղանի թենիսի բաց առաջնությանը, որին կարող են մասնակցել բոլորը, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց խաղամակարդակը բարձրացնել իրենց խաղամակարդակը կամ պարզապես հաճելի օր անցկացնել: Խնդրում ենք պահպանել սահմանված ժամային գրաֆիկը, ներկայանալ սպորտային համազգեստով և մարզակոշիկներով:
Մարտի տասներկուսին կայացավ սեղանի թենիսի Վերիշենի անդրանիկ առաջնությունը: Պայքարը թեժ էր, մթնոլորտը՝ անկեղծ ու բարեկամական: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և որպես մրցանակ ստացան բարձրորակ ձեռնաթիակներ։ Նրանք կարևորեցին նախաձեռնության դերը առողջ ապրելակերպի, հասարակական ակտիվության և սերնդի ճիշտ դաստիարակության գործում:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երիտասարդ ամերիկացիների յոթանասունյոթ տոկոսը իրավունք չունեն զինվորական ծառայության անցնել թմրանյութերի օգտագործման, ավելորդ քաշի, հոգեբանական և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, պարզ է դարձել, որ <<Սիլիկոնային հովիտ>> բանկի փլուզման հետ կլիմայի և էներգետիկայի ավելի քան հազար հինգ հարյուր ընկերություններ կարող են կանգնել խնդիրների առաջ։ Բանկի փլուզման պատճառով մեկ օրում Ամերիկայի Միացյալ Նահանգների միայն չորս բանկ կորցրել է քառասունյոթ միլիարդ դոլլար։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակման ժամանակ գերձայնային «Կինջալ» հրթիռը հարվածել է ՆԱՏՕ-ի Արևմտյան հրամանատարության կենտրոնին ութսուն մետր խորության վրա։ «Սպանվել են ՆԱՏՕ-ի մաանագետներից քառասուն սպա»։
Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան։ Մաքսային համակարգն արգելափակում է դրանց մաքսազերծումը։ Նման քայլն անակնկալ է եղել շուկայի համար։ Ըստ նրանց՝ խցանվել են հենց այն ապրանքները, որոնք զուգահեռ ներմուծմամբ գնում են Ռուսաստան։
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյան, թուրք գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում զգուշացրել է Ադրբեջանին. <<Կովկասի ճգնաժամը ստիպում է Իսրայելին ընդլայնել իրենց դիրքերը տարածաշրջանում։ Սիոնիստների ներկայությունը մենք տեսնում ենք որպես նոր սպառնալիք այս տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։