Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Շնորհակալագիր հանձնվեց անվանի երկրաբան Գառնիկ Սամսոնի Խոջաբագյանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
23 Views

Երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար Շնորհակալագիր հանձնվեց անվանի երկրաբան Գառնիկ Սամսոնի Խոջաբագյանին:

Պարոն Գառնիկ Սամսոնի Խոջաբագյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ Երկրաբանական գիտությունների թեկնածու է:

Բուհն ավարտելուց հետո երկրաբանական վարչության կողմից ուղեգրվել է Թուրքմենստան, որպես Կուգիտանի երկրաբանական հետախուզության խմբի անդամ: Աշխատել է մինչև 1961թ.՝ դառնալով ջոկատի ղեկավար: 1961թ․-ին վերադարձել է հայրենի Սյունիք, նշանակվել Մեղրու հետախուզական արշավախմբի ղեկավար: Պաշտոնավարել է մինչև 1997 թվականը: 1982-84թթ. եղել է Սյունիքի գլխավոր երկրաբան։ 1984թ․-ից եղել է Համամիութենական երկրաբանական ինստիտուտի երկրաբանական վարչության ավագ գիտաշխատող:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և երկու մենագրության, որոնցից մեկը հայերեն՝ «Սյունիքի հանքային նահանգ», լույս է տեսել 2016թ.-ին, իսկ մյուսը՝ ռուսերեն՝ ”Мегринский рудный район”, նվիրված է Մեղրու շրջանի հանքավայրերի ուսումնասիրությանը։ Վերջինս լուսաբանում է Մեղրու շրջանի երկրաբանական կառուցվածքի, մագմատիզմի, ենթամարմնային և մետաղաերևակման մի շարք հարցեր։

Աշխատանքային ողջ կարիերայի ընթացքում Գ․ Խոջաբագյանը իրեն դրսևորել է որպես բանիմաց, բարեխիղճ, ողջամիտ և պարտաճանաչ անձնավորություն, առանձնացել է նախաձեռնողականությամբ և աշխատասիրությամբ, ցուցաբերել է մարդկային բարձր արժեքներ, իր գիտելիքները և փորձը փոխանցել է երիտասարդ սերունդներին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել