
Մհեր Քումունցի և Հասմիկ Մաղաքյան-Գալստյանի նոր հոդվածը լույս է տեսել միջազգային հանդեսում
Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում չար ոգիների նկատմամբ ունեցած նախապաշարումները և անվանումները տարբեր են եղել։ Այս հոդվածում խոսում ենք պատմական Հայաստանի Սյունիք և Ուտիք նահանգներում տարածված քաջքերի մասին, որոնց մասին պատկերացումները, նրանց շուրջ կատարվող ծեսերը, անվանումները մինչև օրս էլ հանդիպում են Սյունիքի և Տավուշի տարբեր բնակավայրերում։ Ժամանակագրական առումներով «քաջքերը» այստեղ գոյություն են ունեցել ամենավաղ շրջանից, և հավանական է, որ Հայկական լեռնաշխարհ այս հավատալիքները մուտք են գործել որպես հնդեվրոպական մշակույթի ժառանգություն (մոտավորապես Ք․ ա․ 4-րդ հազարամյակից), ապա տեղայնացվել ու դարձել զուտ հայկական նախաքրիստոնեական առասպելաբանական, կրոնական երևույթ։








