Վաղվա հայկական ժամանակը. Գառնիկ Զաքարյան
Գառնիկ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Որքան հասկացա Փաշինյանի վաղվա ասուլիսին մերժվել է երեք լրատվամիջոցների հավատարմագրումը՝ «Ազգ», «Երևան թուդեյ» և «Երկիր Մեդիա»-ն: Մեզ կամաց-կամաց ընտելացնում են, որ երկրի կարևորագույն իրադարձությունների մասին նախ պետք է տեղեկացնի «Հայկական ժամանակ»-ը: Թերթին բաժանորդագրվածները վարչապետից շուտ կիմանան նրա պաշտոնական այցերի աշխարհագրությունն ու ժամանակագրությունը: