Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի կառուցումը մեծ ազդեցություն կունենա շրջանի տուրիզմի զարգացման վրա
Արտուր խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երբ Ժորա Ալեքսանյանը կառուցեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը, զբոսաշրջության ոլորտի շատ գործարարներ շնորհակալություն հայտնեցին նրան, քանի որ դրա արդյունքում Գորիսում զբոսաշրջության ոլորտը սկսեց զարգանալ: Արդյունքում կառուցվեցին տասնյակ հյուրանոցներ։ Ելնելով հենց այս փորձից նա առաջ է տանում դեպի ճոճվող կամուրջ ճանապարհ անց կացնելու անհրաժեշտությունը: