Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է
1928 թվականից գործող Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է։ Կառույցն այսօր 329 աշխատակից ունի, իսկ հիվանդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող 70 բժիշկներ։ Բժշկական կենտրոնն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ: Կենտրոնի պոլիկլինիկայում Գորիսի և տարածաշրջանի բնակչության առողջության առաջնային պահպանմանը հետևում են համապատասխան մասնագիտացում անցած 11 ընտանեկան բժիշկներ։