Ընտրված նյութեր ֊ Մշակույթ

Հայաստան

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի 1938 թվականի հարցաքննության արձանագրությունից

Հրապարակված փաստաթղթում ներկայացված են Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի ցուցմունքներից հատվածներ, որտեղ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի և Ախալցխայի վերաբերյալ նրա արտահայտած դիրքորոշումներին։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Սյունիք–Արցախի բարբառների մասին գիտական նոր հոդված՝ միջազգային հեղինակավոր հանդեսում

Բարսելոնայի համալսարանի Dialectologia հանդեսում հրապարակվել է Սյունիք–Արցախի բարբառների հնդեվրոպական լեզվական ժառանգությանը նվիրված գիտական հոդված, որն ընդգծում է տարածաշրջանի բացառիկ լեզվամշակութային արժեքն ու դրա պահպանման կարևորությունը։

Կարդալ ավելին
Գորիս

Հին գյուղերը լռել են, բայց նրանց եկեղեցիները շարունակում են պատմել անցյալի մասին

Միջնադարյան ծագում ունեցող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին մինչ օրս վկայում է Մաղանջուղի (ներկայիս՝ Այգեձոր) հարուստ պատմության, հավատքի և հայկական ինքնության մասին։ Հին գերեզմանոցը, խաչքարերն ու միջնադարյան եկեղեցին միասին ներկայացնում են Մաղանջուղի հայկական անցյալն ու Սյունիքի մշակութային արժեքները։

Կարդալ ավելին
Գորիս

Սեյրան Ակլունցի արժեքավոր նվիրատվությունը հարստացրեց Գորիսի համայնքային պատկերասրահի հավաքածուն

Սեյրան Ակլունցի շնորհիվ պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հրայր Գրիգորյանի և Վլադիմիր Աբրահամյանի արժեքավոր ստեղծագործություններով, ինչպես նաև մշակութային նշանակության գրքերով։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

«Իսկ այս նկարը կմնա հավերժ…»․ Սարյանի վրձնած Բակունցի մոր դիմանկարի պատմությունը

1935 թվականին Մարտիրոս Սարյանը Գորիսում ստեղծեց Բոխչագյուլ մայրիկի անմահ դիմանկարը։ Տարիներ անց Ակսել Բակունցի խոսքերը դարձան մարգարեական. «Մենք բոլորս կհեռանանք, իսկ այս նկարը կմնա հավերժ»։

Կարդալ ավելին
Գորիս

«Միրհավ» հյուրանոցային համալիրը` Բակունցյան արժեքների կողքին

«Միրհավ» հյուրանոցային համալիրը, տնօրեն Շահեն Զեյթունցյանի գլխավորությամբ, կարևոր ներդրում է ունեցել «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովի կազմակերպման գործում՝ աջակցելով Գորիսի գիտամշակութային կյանքի զարգացմանը։

Կարդալ ավելին
Հայաստան

Բաց նամակ ի պաշտպանություն Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկոսին

Գարեգին Բ Կաթողիկոսը կատարյալ մարդ չէ, որովհետև կատարյալ մարդ չկա։ Բայց նա օծյալ Կաթողիկոսն է բոլոր հայերի։ Նա է նստած Լուսավորչի գահին։ Նա է կրում այդ անհավատալի ծանր խաչը՝ պահելու ազգի միասնությունը Արցախի կորստից, պատերազմից և այս անհավատալի պառակտումից հետո։ Դուք կարող եք չհամաձայնվել նրա հետ։ Բայց դուք չունեք իրավունք նրան նվաստացնելու, վիրավորելու և նրա տապալումը պահանջելու հրապարակներում։ Դա անում են միայն նրանք, ովքեր երբեք չեն կառուցել, միայն քանդել են։

Կարդալ ավելին
Հայաստան

Պետությունը միջամտում է Եկեղեցու գործերին` Կաթողիկոսին դատում են թեմի առաջնորդ փոխելու համար

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:

Սա պատմական ամոթալի իրադարձություն է։

Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել:

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Տերը ընկերոջ հանդեպ սերը մարտիրոսությունից վեր համարեց, որովհետեւ չասաց .«Ինձ համար մեռիր», այլ՝ «Ինձ հավատացողներին ծառայիր»։

Քրիստոս ճշմարիտ սիրո նշանը ընկերասիրությունը համարեց եւ ասաց. «Պետրո’ս, եթե Ինձ սիրում ես, արածեցրու Իմ ոչխարներին» (Հովհ.21:17):
Տես, ընկերոջ հանդեպ սերը մարտիրոսությունից վեր համարեց, որովհետեւ չասաց .«Ինձ համար մեռիր», այլ՝ «Ինձ հավատացողներին ծառայիր»։
Ահա թե ինչու առաջին պատվիրանի նման պահանջեց նաեւ երկրորդը՝ այսպես ասելով Աստծո համար. «Քո ամբողջ սրտով Նրան սիրիր», իսկ ընկերոջ համար ասաց.«Քո անձի պես նրան սիրիր»։
Եթե իսկապես կարենայիր սա գործադրել, սատանան չէր կարող վնասել ո’չ հարուստին եւ ո’չ աղքատին, ո’չ ամուսնուն եւ ո’չ էլ կնոջը։ Նույնիսկ հազար սատանա եթե լինեին, եւ մենք սեր ունենայինք, մեզ ոչինչ չէր կարող անել։
(Բարսեղ վարդապետ Մաշկեւորցի 13-14-րդ դդ)

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Բի բի Քինգը և Լևոն Մալխասյանը․ հետաքրքիչ եւ հուզիչ պատմություն

Մինչ ես նվագում էի, Բի Բի Քինգը մատնացույց արեց ինձ և ինչ-որ բան ասաց թարգմանչին։

Ընդմիջման ժամանակ ես հարցրի նրան, թե ինչ է ասել մաեստրոն։

Պարզվեց.

“Նայեք, թե ինչպես է սպիտակամորթ տղան նվագում մեր սևամորթ երաժշտությունը”…

Դա առաջին հաճոյախոսությունն էր, որ ես երբևէ ստացել էի, և շատ կարևոր..

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։