Ինչո՞ւ են այդքան “ատում” Հերունուն։
Ատելը փակագծերի մեջ եմ դրել։ Հերունուն ծաղրում են, հեգնում են եւ մինչեւ իսկ կատաղի արշավների ենք երբեմն հանդիպում ցանկացած երեւույթի նկատմամբ, երբ այն առընչվում է այս մարդու անվան հետ։
Հայաստանում կան շատ գիտնականներ, որոնց առաջ քաշած հիպոթեզերը կարող են լինել խնդրահարույց։ Բայց արի ու տես, Հերունին միշտ է հարվածի տակ։
Ես այս դիմադրությանը առաջին անգամ հանդիպել եմ մոտ 20 տարի առաջ, երբ akumb.am-ում գրում էի նրա գաղափարների մասին եւ ի զարմանս, ստանում ծաղրծուծանակ, հեգնանք եւ այլն։
Հիշում եմ նույնիսկ, որ Վիտամինում էին նրան ծաղրում։
Լավ, այդ մարդն ի՞նչ է արել, որ նման մեծ ծավալի արշավ են վարում նրա դեմ։
Վերջերս ինձ ինչ որ չափ պարզ դարձավ հանգամանքը, երբ սկսեցի լսել, կարդալ նրա հարցազրույցները։
Բանն այն է, որ նա հանդգնել էր իրերը կոչել իրենց անուններով եւ բաց ճակատով դուրս էլ եկել “հրեաների” եւ “հրեականության” դեմ։
Եվ հիմա , որ հետ հայացք եմ նետում, ինձ համար շատ ավելի պարզ է դառնում, թե ինչու են կոնկրետ շրջանակներ մարտնչում թե՛ Քարահունջի եւ թե՛ առհասարակ Հերունու դեմ։
Այս շրջանակների հիմնական ընդհանրություններն ավելի պարզ են դառնում։