Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Վաղվա հայկական ժամանակը. Գառնիկ Զաքարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
44 Views

Գառնիկ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վաղվա հայկական ժամանակը

Որքան հասկացա Փաշինյանի վաղվա ասուլիսին մերժվել է երեք լրատվամիջոցների հավատարմագրումը՝ «Ազգ», «YerevanToday», և ինչպես միշտ, ավանդույթի համաձայն «Երկիր Մեդիա»:

Այն, որ սա «աննախադեպ» ժողովրդավարության և խոսքի ազատության երկրում արդեն որերրորդ նախադեպն է, կարիք էլ չկա խոսելու, բայց կա այլ զավեշտ…

Մեզ կամաց-կամաց ընտելացնում են, ընդ որում մեզ բոլորիս, որ երկրի կարևորագույն իրադարձությունների մասին նախ պետք է տեղեկացնի «Հայկական ժամանակ»-ը: Փաշինյանի ասուլիսը լինի, հայ-ռուսական հարաբերություններն ու դրանցում առկա խնդիրները, կամ այլ բան, բոլորից շուտ դրա մասին գիտեն հենց նրանց հավաստի աղբյուրները…. Տեսնես ինչու՞…

Այս ամենից ոչ թե ժողովրդավարության, այլ «Իսկրա» թերթի հոտ է գալիս, կամ «Պրավդայի», ուղղակի մի տարբերությամբ՝ դրանց առցանց տարբերակները չկային: Սա նման է 40-ականների ռադիոյի, որը մեծամասնության համար Աստծո ձայնն էր, ով բոլորից լավ գիտեր ամեն ինչ՝ հատկապես ռազմաճակատից եկող ինֆորմացիան…

Մոտ ապագայում(կամ եթե կուզեք՝ հեռավոր անցյալում )այս ամենը հետևյալ տեսքը կունենա…

Լավագույն դեպքում «Աջափնյակ» մետրոյի կայարանում մի փոքրիկ տղա կվազվզի, ձեռքին թերթերի կապոցը ու կբղավի թերթի գլխագրերը՝ ասենք օրինակ՝ Փաշինյա՜նը համալիրում ասուլիս կտա՛, «Վերջապես բացվել է նորակառույց կրկեսի շենքը» կամ էլ՝ «Վարչապե՜տը մեկնե՜լ է արձակու՜րդ»:

Թերթին բաժանորդագրվածները վարչապետից շուտ կիմանան նրա պաշտոնական այցերի աշխարհագրությունն ու ժամանակագրությունը: Դե իսկ կայքում կամ թերթում տեղադրված գովազդի գնի մասին չեմ խոսում…

Սա մտածելակերպ է, մենաշնորհ՝ թեպետ ոչ բանանի, կամ պաշտոնեական դիրքի չարաշահում, որի շարունակման դեպքում պատկերը նկարագրվածից ավելի վատը կարող է լինել: Ասենք սահմանափակ ինտերնետ, «խաղաղության օրակարգին» հակասող հաղորդումների ֆիլտրացիա և այլն….

Իսկ այն ինչ մեզ սպասվում է վաղը, հետևյալն է. հարցերի գնահատական, վերաշարադրանք, լրիվ այլ հարցի պատասխան:

Համբերություն

Մնացածը «Հ̶ա̶յ̶կ̶ա̶կ̶ա̶ն̶ ժամանակը» ցույց կտա:

Նյութի աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել