Հայկական լեռնաշխարհում հայերեն են խոսել 9000 տարի առաջ․ Իտալացի գիտնական
Պավիայի համալսարանի պրոֆեսոր Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորզան իր լեզվաբանական աշխատության մեջ առաջ է քաշում այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել դեպի Եվրոպա նեոլիթյան ցեղերի կողմից։ Հայոց լեզուն համարում է հնագույն հնդեվրոպական լեզու, որն այդ տարածքներում խոսակցական լեզու է եղել դեռևս ինը հազար տարի առաջ։