Մարտի 12-ին կայացավ սեղանի թենիսի Վերիշենի անդրանիկ առաջնությունը: Պայքարը թեժ էր, մթնոլորտը՝ անկեղծ ու բարեկամական: 20 մասնակիցների պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին մրցանակ – Հովհաննես Աթայան, 1993 թ.
2-րդ մրցանակ – Արթուր Բակունց, 2005 թ.
3-րդ մրցանակ – Սեյրան Հովհաննիսյան, 1971 թ.
Կանանց և աղջիկների լավագույն արդյունքը գրանցեց Նաիրա Աքունցը, ով արժանացավ հատուկ մրցանակի:
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և որպես մրցանակ ստացան բարձրորակ ձեռնաթիակներ (ракетка): Փակման արարողությանը, կազմակերպիչներից բացի, ելույթ ունեցան նաև Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը (ով նույնպես մասնակցում էր առաջնությանը և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը), մրցաշարի ամենատարեց մասնակից Վարուժան Գալստյանը:
Նրանք կարևորեցին նախաձեռնության դերը առողջ ապրելակերպի, հասարակական ակտիվության և սերնդի ճիշտ դաստիարակության գործում: Նախաձեռնող խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրինությանը՝ Արամ Բաբայանի գլխավորությամբ, մրցաշարի մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունը ցուցաբերեցին միջոցառման կայացմանը: Շնորհակալություն Լիլիթ Լալայանին, ով առաջնությանը մասնակցելուն զուգահեռ կարողացավ նաև մի շարք որակյալ լուսանկարներով ավելի պատկերավոր դարձնել այսօրվա միջոցառումը:
Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով հետագա հաջողություններ:
Հաջորդ առաջնության ժամկետների և պայմանների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարգանքով՝ Արտակ Բակունց
Հեռ. 093 01 35 96 091 01 35 96






Աղբյուրը`