Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինչ որ մարդիկ փորձում են մեր հաղթանակը որակել որպես «օկուպացիա» և մեզ մեղքի ու ամոթի զգացողություն տալ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
16 Views

Նարեկ Բաղդագուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տարբեր քաղաքական առաջնորդների կողմից և հետևաբար բութ և կրկնվող մասաների կողմից այսպիսի մի տեսակետ է շրջանառվում, որ իբր մենք “օկուպանտ” ենք եղել 30 տարի և հիմա էլ հակառակորդը կարող է լինել, կամ միջազգային հանրությունը մեզ դիտարկել է որպես “Օկուպանտի”, որը որ այդպես շատ վատ գռեհիկ պիտակ է։

Նոր սերնդին և հիշողությունը կորցրած հներին, ովքեր այս քարոզչության անիվին թափ են տալիս, հիշեցնում և տեղեկացնում եմ, որ միայն 1991-93 թվականներին Գորիսը և Գորիսի գյուղերը ենթարկվում էին ամենօրյա ռեժիմով հրթիռակոծությունների և հետևակային հարձակումների։

Գորիսում օրը 40 արգելված БМ21Град, հրթիռ էր պայթում 3 տարբեր ուղղություններից, հյուսիս, հարավ ,արևելք:

92ի գարնանը ես 12 տարեկան էի և հիշում եմ թե ինչպես Գորիսի Խնածախ և Խոզնավար գյուղերի բնակչությունը տարահանվել էին Գորիս, քանի որ թուրքը հասել էր գյուղերին արդեն։

Հիշում եմ տասնյակ հազարավոր գաղթականները Գորիսի ավտոկայանում ովքեր պատմում էին ահասարսուռ պատմություններ իրենց Արցախի գյուղերում պատահած դեպքերի և ճանապարհին իրենց հետ պատահածի մասին։

Մեզ փորձել են վերացնել իսկ մենք պաշտպանվել ենք, մենք ստիպված ենք եղել գրավել այն տարածքները որտեղից թուրքը հրթիռակոծում էր Գորիսը, Կապանը, Արցախի բնակավայրերը։

Մենք հաղթել ենք այդ պատերազմում և դրանով ապահովել խաղաղ կյանք մեր բնակավայրերում։

Ես հիշում եմ որ13 տարեկանում իմ 1993թ ուսումնական տարին սկսվեց այն գիտակցությամբ որ Կովսականը գրավված է և հրթիռները Գորիս չեն հասնի այլևս։

Հիմա ինչ որ մարդիկ, ինչ որ կետերից առաջնորդված փորձում են մեր հաղթանակը, որ քաջ հայրենասեր տեսակի ձեռքբերումն էր, որակել որպես “օկուպացիա” և մեզ մեղքի և ամոթի զգացողություն տալ։

Մի տրվեք այս քարոզիչների կեղծիքին

Մենք մեր խաղաղ ապրելու իրավունքն ենք ստեղծել և միշտ էլ ստեղծելու ենք։

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել