Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը
Մարտի չորսին Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների տասնվեցերորդ առաջնությունը։ Մարզի համայնքներից շուրջ ութսուն շախմատիստներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։ Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը: Լավագույները կստանան Հայաստանի Հանրապետության պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Շնորհակալություն ենք հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, շախմատիստների կողքին կանգնելու համար: