ԱՄՆ֊ի բանակը վերջին տարիներին դժվարանում է նորակոչիկների հավաքագրման հարցում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երիտասարդ ամերիկացիների յոթանասունյոթ տոկոսը իրավունք չունեն զինվորական ծառայության անցնել թմրանյութերի օգտագործման, ավելորդ քաշի, հոգեբանական և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով: