Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գևորգ(ժորա) Պարոնյանի 100 ամյակին նվիրված մշակութային մեծ ցուցահանդեսը Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
59 Views

Մարտի 23-ին Գորիսի Հ․ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Գևորգ(ժորա) Պարոնյանի 100 ամյակին նվիրված մշակութային մեծ միջոցառում եւ նկարչի աշխատանքների ցուցահանդեսը։

Աշխարհի տարբեր վայրերից Գորիս էին ժամանել նկարչի ազգականները, ընկերները, պաշտոնատար անձիք, արվեստագետներ։

Մշակութասեր հանրության համար մի լավ առիթ էր հիշելու մեծապատիվ արվեստագետին, իսկ երիտասարդների համար՝ ծանոթանալու գորիսեցի տաղանդավոր նկարչին, նրա աշխատանքներին։

Տպավորված եմ կատարված կազմակերպչական աշխատանքով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են այս միջոցառման կայացմանը։

Իսկ Խազերի համերգն էլ միջոցառման զարդն էր, որ արժանավայել ոգեկոչեց գեղանկարչին նվիրաված միջոցառումը։

Հատկանշական է, որ Պարոնյանների տոհմի տարբեր ներկայացուցիչներ միշտ էլ մեծ դերակատարում են ունեցել Գորիսի սոցիալ֊տնտեսական, մշակութային, ռազմաքաղաքական կյանքում եւ ուրախ եմ, որ նրանց շատ ժառանգներ այսօր շարունակում են ապրել եւ արարել Գորիսում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել