Ընտրված նյութեր ֊ Աշխարհ

Աշխարհ

Չինաստանը ներկայացրել է միկրոալիքային զենք, որը, ըստ հաղորդումների, կարող է շարքից հանել Starlink-ի արբանյակները

Չինաստանի Ազգային պաշտպանության տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ մշակել են գերհզոր միկրոալիքային զենքի նոր համակարգ, որը նախատեսված է ցածր երկրամերձ ուղեծրում գտնվող արբանյակների, այդ թվում՝ Starlink-ի, էլեկտրոնային համակարգերը վնասելու համար։

Կարդալ ավելին
Աշխարհ

Տարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո ինքդ սպանում առյուծին

Տարիներ շարունակ քաղաքական կեղտոտ դիվիդենտներ ես հավաքում առյուծի որսի թեմայով, հետո գալիս՝ տան պահած առյուծին քաղաքական դրդապատճառներով սպանում ես՝ ասես տենց էլ պիտի լիներ…

Իսկ էդ ամենի ֆոնին, քանի որ գրատներով կենդանասեր կամ իրավապաշտպան աշխատող խմբակն էլ քո քաղաքական հենարանն է, ձեն-ծպտուն չեն հանում…

Բա հո երեխային փողոցում կծած անտեր շուն չի՞, որի «շահերը պահելու» դիմաց գրանտ պիտի ստանան հաստիքային վնգստացողները…

Ձեր խմբակի հետաքրքրությունը թափառող անտեր կենդանիներն են…

Բնական է՝ անհայրենիք սորտից էլ ուրիշ ի՞նչ պիտի սպասես… Կամ մարդկանց տունը խլել, կամ տունը քանդել, կամ տան մեջ սպանել, կամ տնից հանել ու սպանել…

Կարդալ ավելին
Աշխարհ

Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ

_ Աշխարհին ասեք,֊ զրնգաց Բակունցի առնական ձայնը,֊ որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…
Դուրս եկա կամերայից: Փակ դռան ետևում մնաց Բակունցը: Նա մի քանի անգամ ներսից հարվածեց դռանը:

Կարդալ ավելին
Աշխարհ

ՖԻՖԱ֊ն ՌԴ֊ի վրա դրված արգելքը հեռացնելու գործընթաց է սկսել

Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Ռուսաստանի վրա դրված արգելքներ վերացնելու պրոցեսը՝ ՄՕԿ-ի առաջարկի հիման վրա:

Առաջիկայում միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես քննարկելու է  բոլոր ռուսական թիմերի վերադարձի հարցը:

Այս որոշումն ընդունվել է նրանից հետո, երբ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) բոլոր սպորտային ճյուղերում ռուսական ներկայացուցիչների հանդեպ կիրառվող պատժամիջոցները դադարեցնելու կոչ արեց:

Կարդալ ավելին
Աշխարհ

Չինաստանը իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում

Չինաստանի ռազմածովային ուժերը Հարավային Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում իրականացրել են ատոմային սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ուսումնական արձակում։ Պաշտոնական տվյալներով՝ հրթիռը կրել է ոչ մարտական մարտագլխիկ և հաջողությամբ հասել նախատեսված թիրախային գոտուն։

Կարդալ ավելին
Աշխարհ

Պետության ուժը միայն զենքը չէ, այլ նվիրված էլիտան

Պետության իրական ուժը միայն ռազմական ներուժով չի չափվում։ Դրա հիմքում կանգնած են մարդիկ, որոնք իրենց անձնական շահերից վեր են դասում պետության, ժողովրդի և սեփական համոզմունքների նկատմամբ նվիրվածությունը։ Հենց այդպիսի մտածողությունն է ձևավորում դիմակայուն և ամուր պետական համակարգ։

Կարդալ ավելին
Աշխարհ

Ադրբեջանը սահմանափակում է սոցիալական ցանցերի մուտքը 16֊ից ցածր երեխաների համար

Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է օրենք, որը սոցիալական ցանցերի մուտքն արգելում է 16 տարեկանից փոքր երեխաներին։

16-18 տարեկանների համար կիրառվելու է մասնակի մուտք տարիքի պարտադիր հաստատմամբ։

Արտասահմյան սոցիալական ցանցերը այժմ պետք է  ստանան պաշտոնական գրանցում Ադրբեջանում և բացեն տեղական գրասենյակներ։ Այս կանոններ խախտելու դեպքում հարթակներին սպառնում են 175 հազար դոլար չափի տուգանքներ, գովազդային բյուջեներից զրկում, ինչպես նաև աստիճանական ինտերնետ-տրաֆիկի կրճատում մինչև 90% չափով

Կարդալ ավելին
Աշխարհ

ՀԷՑ֊ում տեղամասային տնօրեններ են նշանակում մարդկանց, ովքեր վոլտը ամպերից չեն տարբերում

Հայաստանի շախմատի հավաքականը ՖԻԴԵ֊ի կողմից ճանաչվեց դարի լավագույն հավաքական։

Հասկանում ե՞ք սա ինչ է։

Որևէ ոլորտ չկա, որ Հայաստանը նման ձեւով հաջողություն գրանցած լինի։

Ոնց ասեմ որ պատկերացնեք։

Պատկերացրեք, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ֊ի կողմից ճանաչվեր ԴԱՐԻ լավագույն ֆուտբոլի հավաքականը։

Գիտե՞ք ինչ են արել գործող դիլետանտները իրենց դիլետանտ վարչապետի գլխավորությամբ, որ ինչպես կարողանում է թմբուկ նվագել, տենց էլ , մի բան էլ վատ երկիրն է ղեկավարում։

Ուշադրություն։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բյուջեն կրճատել են 10մլն դրամով։

Կարդալ ավելին
Աշխարհ

Իսրայելը շարունակում է դիտավորյալ թիրախավորելով պաղեստինցի երեխաներին․ՄԱԿ

The Guardian․ ՄԱԿ-ի անկախ հետաքննչական հանձնաժողովի նոր զեկույցը եզրակացրել է՝ որ Իսրայելը շարունակում է դիտավորյալ թիրախավորելով Գազայում պաղեստինցի երեխաներին, իրականացնելով ցեղասպանություն պաղեստինցի ժողովրդի դեմ։

Զեկույցում նշվում է, որ պատերազմական բոլոր զոհերի մոտ 30 տոկոսը երեխաներ են եղել, և այս վիճակագրությունը վկայում է անչափահաս քաղաքացիական անձանց դեմ հարձակումների դիտավորյալ բնույթի մասին։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։