Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը

Մարտի չորսին Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների տասնվեցերորդ առաջնությունը։ Մարզի համայնքներից շուրջ ութսուն շախմատիստներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։ Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը: Լավագույները կստանան Հայաստանի Հանրապետության պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Շնորհակալություն ենք հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, շախմատիստների կողքին կանգնելու համար:

Continue ReadingԳորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը

«Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նիկոլը հաճախ խոսում է այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։ Նա սեփական տերմին հորինեց` «հայկական խաչմերուկ»: Բազմիցս ասել եմ,որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելու նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի:

Continue Reading«Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը. Արմեն Աշոտյան

Հայկական լեռնաշխարհում հայերեն են խոսել 9000 տարի առաջ․ Իտալացի գիտնական

Պավիայի համալսարանի պրոֆեսոր Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորզան իր լեզվաբանական աշխատության մեջ առաջ է քաշում այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել դեպի Եվրոպա նեոլիթյան ցեղերի կողմից։ Հայոց լեզուն համարում է հնագույն հնդեվրոպական լեզու, որն այդ տարածքներում խոսակցական լեզու է եղել դեռևս ինը հազար տարի առաջ։

Continue ReadingՀայկական լեռնաշխարհում հայերեն են խոսել 9000 տարի առաջ․ Իտալացի գիտնական

Նեթանյահուն ջախջախում է Իսրայելի ռեժիմը և այս ճանապարհը կավարտվի Իսրայելի կործանմամբ. Ամերիկյան լրատվամիջոց

Նյու Յորք թայմսը Իսրայելում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին գրում է. Իրավիճակն այնքան վատ է, որ իսրայելական բանակի բազմաթիվ նախկին սպաներ կարծում են, որ Իսրայելը բռնապետության ճանապարհին է և բանակի զինվորներին կոչ են անում անհնազանդության և ապստամբության: Բենիամին Նեթանյահուն ջախջախում է Իսրայելը։ Ամենամեծ վտանգը Իսրայելի ոչնչացումն է։

Continue ReadingՆեթանյահուն ջախջախում է Իսրայելի ռեժիմը և այս ճանապարհը կավարտվի Իսրայելի կործանմամբ. Ամերիկյան լրատվամիջոց

Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով փաստաբանը հայտարարություն է տարածել

Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնա Մնացականյանի վրաերթի ենթարկելու դեպքով ընթացող քննության, փաստաբանի հայտարարության մասին: Այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը: Նաև չի բացառվում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը։

Continue ReadingՍոնա Մնացականյանի վրաերթի դեպքով փաստաբանը հայտարարություն է տարածել

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի երեքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Պատերազմի հետևանքով ստեղծված կացության մասին զեկույց ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ Նա արձանագրել է, որ արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է։ Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

Continue ReadingԱվարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի կառուցումը մեծ ազդեցություն կունենա շրջանի տուրիզմի զարգացման վրա

Արտուր խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երբ Ժորա Ալեքսանյանը կառուցեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը, զբոսաշրջության ոլորտի շատ գործարարներ շնորհակալություն հայտնեցին նրան, քանի որ դրա արդյունքում Գորիսում զբոսաշրջության ոլորտը սկսեց զարգանալ: Արդյունքում կառուցվեցին տասնյակ հյուրանոցներ։ Ելնելով հենց այս փորձից նա առաջ է տանում դեպի ճոճվող կամուրջ ճանապարհ անց կացնելու անհրաժեշտությունը:

Continue ReadingԽնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի կառուցումը մեծ ազդեցություն կունենա շրջանի տուրիզմի զարգացման վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողովի իր ելույթը նվիրել է մեղադրանքներին եւ պահանջներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Չմիանալու շարժման» կոնտակտային խմբի գագաթնաժողովում իր ելույթում կոչ է արել Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել գաղութատիրական անցյալի և ցեղասպանական ակտերի համար։ Այնուհետեւ Ալիեւը մեղադրել է Հայաստանին եւ հայտարարել, որ «Ադրբեջանը հայկական օկուպացիայի պատճառով մտնում է աշխարհի ամենաշատ ականապատված երկրների մեջ»։

Continue ReadingԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողովի իր ելույթը նվիրել է մեղադրանքներին եւ պահանջներին

Նիկոլենց երեսից Արցախը հիմա ամբողջությամբ ռուսների հույսին է

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Նախկին իշխանություններին մեր ինքնիշխանությունը ռուսներին զիջելու մեջ մեղադրողները իբր չեն նկատում, որ նախկինում Հայաստանում ռուսական ռազմակայան էր, իսկ Արցախում՝ հայկական զորքեր. հիմա Արցախն ամբողջությամբ ռուսական սապոգի հույսին է: Սա ես անվանում եմ սելեկտիվ կուրություն. երբ ձեզ պետք է, տեսնում եք, երբ պետք չի, քոռանում եք. երևի լավ են վճարում սելեկտիվ կուրության համար»:

Continue ReadingՆիկոլենց երեսից Արցախը հիմա ամբողջությամբ ռուսների հույսին է

Բաքուն կեղծ տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության հետ «ինտեգրման» հարցերի շուրջ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները բնակություն էին հաստատել Շուշիում։ Վերջինս կեղծ տեղեկատվություն է տարածել հանդիպման մասին՝ պնդելով, թե իբր քննարկվել են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ «ինտեգրման» հարցեր, մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հերքել է այս ապատեղեկատվությունը։

Continue ReadingԲաքուն կեղծ տեղեկատվություն է տարածել Արցախի Հանրապետության հետ «ինտեգրման» հարցերի շուրջ. Վարդան Ոսկանյան