Մարտի 4-ին Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը։
Մարզի համայնքներից շուրջ 80 շախմատիստներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։
Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը։
Լավագույները կստանան ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր, ինչպես նաեւ Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա ի կողմից կստանան աջակցություն մասնակցելու տարվա ընթացքում տեղի ունեցող տարբեր միջազգային եւ հանրապետական մրցաշարերի։
Առաջնության մանրամասներին կարող եք հետեւել այս հղումներից․
մինչև 14տ ֊ http://chess-results.com/tnr736630.aspx?lan=1
մինչեւ 12տ ֊ http://chess-results.com/tnr736380.aspx?lan=1
մինչեւ 10տ http://chess-results.com/tnr736344.aspx?lan=1
Մրցաշարը տեղի է ունենում Lara Hotel Goris ի սրահում, որտեղ որ մնում են նաեւ հեռու քաղաքներից եկած շախմատիստները։
Մրցաշարի կազմակերպչական հիմնական ծախսերը հոգում է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհիվ Զանգեզուր Պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցության։
Շնորհակալություն ենք հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ` մշտապես մեր շախմատիստների կողքին կանգնելու համար, որի շնորհիվ էլ հնարավոր է դառնում բարձր մակարդակով կազմակերպելու նմանատիպ միջոցառումներ։
Աղբյուրը`