Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողովի իր ելույթը նվիրել է մեղադրանքներին եւ պահանջներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում, Չմիանալու շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում, ելույթ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարի վերաբերյալ։ Ելույթի առյուծի բաժինը Ալիեւը նվիրել է մեղադրանքներին եւ պահանջներին։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այսօր աշխարհում նկատվում է նեոգաղութատիրության աճող միտում։ Այս համատեքստում նա պահանջել է, որ Ֆրանսիան ներողություն խնդրի։ «Ֆրանսիայի կողմից Եվրոպայի սահմաններից դուրս կառավարվող տարածքները ֆրանսիական գաղութատիրական կայսրության զզվելի մնացորդներն են։ Մենք նաեւ Ֆրանսիային կոչ ենք անում ներողություն խնդրել եւ պատասխանատվություն ստանձնել գաղութատիրական անցյալի եւ արյունալի գաղութատիրական հանցագործությունների ու ցեղասպանական ակտերի համար, Չմիանալու շարժման անդամ երկրների դեմ Աֆրիկայում, Հարավարեւելյան Ասիայում եւ այլ տեղերում»,- ասել է Ալիեւը։ Նշենք, որ Ֆրանսիայի հանդեպ հատուկ հետաքրքրությունը բացատրվում է Փարիզի հայամետ դիրքորոշմամբ։

Այնուհետեւ Ադրբեջանի նախագահն ընդլայնել է պահանջների աշխարհագրությունը եւ մեղադրել ՄԱԿ-ին անարդյունավետության մեջ։ «Կարեւոր հարցը, որը քննարկվում է ամբողջ աշխարհում արդեն երկար տարիներ, ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումներն են։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիշեցնում է անցյալի մասին եւ չի արտացոլում արդի իրողությունները»,- ասել է նա։ Ալիեւի կարծիքով՝ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, որպեսզի ավելի ներկայացուցչական եւ աշխարհագրական առումով ավելի արդարացի լինի, նշել է պետության ղեկավարը։ Ընդգծելով, որ Անվտանգության խորհրդի որոշ բանաձեւեր կատարվել են մի քանի օրվա ընթացքում, Ալիեւն ասել է. «Սակայն Ադրբեջանի դեպքում Հայաստանը գրեթե 30 տարի անտեսել է Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնք պահանջում էին անհապաղ եւ անվերապահորեն դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Այնուհետեւ Ալիեւն անցել է մեղադրանքներին Հայաստանի հասցեին եւ հայտարարել, որ «Ադրբեջանը հայկական օկուպացիայի պատճառով մտնում է աշխարհի ամենաշատ ականապատված երկրների մեջ»։ Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ «մոտ 300 ադրբեջանցի սպանվել կամ լրջորեն վիրավորվել է ականների պայթյուններից՝ 2020թ. նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո»։ «Ադրբեջանի ազատագրված տարածքները վերածվել էին ուրբիցիդի, կուլտուրոցիդի եւ էկոցիդի դասական օրինակի»,- ասել է Ալիեւը։ Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին Ալիեւը, ինչպես միշտ, լռել է։

Նյութի աղբյուրը`

https://news.am/arm/news/747698.html?fbclid=IwAR1EVF9I-sE-ht-eFpFV1RQW0w4W84Iga5r4ExjavMbQ6giBuZEvdHKTEIw

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել