Թուրք երկրպագուները պայթուցիկ նյութեր են նետել քրդական ֆուտբոլի թիմի անդամների ուղղությամբ

Մարտի հինգին, Թուրքիայի Բուրսա քաղաքում «Բուրսասփոր»-«Ամեդսփոր» ֆուտբոլային խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները անկարգություններ են կազմակերպել։ Երբ «Ամեդսփորի» խաղացողները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասփորի» երկրպագուները մի շարք ազգայնամոլական կարգախոսներ են վանկարկել, ինչպես՝ «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ»։ Այնուհետև «Ամեդսփորի» ֆուտբոլիստների վրա տարբեր առարկաներ են նետել, այդ թվում՝ պայթուցիկ նյութեր։

Continue ReadingԹուրք երկրպագուները պայթուցիկ նյութեր են նետել քրդական ֆուտբոլի թիմի անդամների ուղղությամբ

Ակադեմիկոս Լևոն Բեկլարյանի խորքային գնահատականը գործող պիղծ համակարգի մասին. Տեսանյութ

Արտակ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ակադեմիկոս Լևոն Բեկլարյանի տեսանյութում տեղ գտած ելույթի մասին: Ոչ մի լրատվամիջոցով դուք չեք տեսնի այս տեսանյութը կամ չեն լուսաբանի այն: Նա ևս մեկ անգամ հաստատում է, թե որքան կարևոր է խորքային պայքարն այս պիղծ համակարգի, ավելի ճիշտ, հակահամակարգի դեմ։

Continue ReadingԱկադեմիկոս Լևոն Բեկլարյանի խորքային գնահատականը գործող պիղծ համակարգի մասին. Տեսանյութ

Իսրայելը Ադրբեջանին գաղտնի միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել

Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան նավթ է ուղարկել Իսրայել։ Զեկույցում հավելվում է, որ Ադրբեջանը Իսրայելին թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել Իրան եւ վերահսկել այն, ինչ կատարվում է երկրում՝ հաշվի առնելով Իրանի հետ Բաքվի ընդհանուր սահմանը։

Continue ReadingԻսրայելը Ադրբեջանին գաղտնի միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել

Ինչու՞ են բևեռական ֆեյքերն ակտիվ Մայր Աթոռի կողմից հրապարարակված լրատվության գրառումների տակ

Արտուր Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ինչու՞ են բևեռական ֆեյքերն ակտիվ Մայր Աթոռի կողմից հրապարարակված լրատվության գրառումների տակ։ Հիշեցնում եմ, խոսքը ֆեյքերին է վերաբերում։ Այսինքն ինչ որ մարդիկ կոնկրետ նպատակով, հիմնականում ֆինանսավորմամբ աշխատանք են անում եւ օգտագործում այդ ֆեյքերը քարոզչական ֆոն ստեղծելու նպատակով։

Continue ReadingԻնչու՞ են բևեռական ֆեյքերն ակտիվ Մայր Աթոռի կողմից հրապարարակված լրատվության գրառումների տակ

Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850֊րդ տարելիցին հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Մարտի հինգին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը: Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման ութ հարյուր հիսուներորդ տարելիցին:

Continue ReadingՆերսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850֊րդ տարելիցին հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Ինչ որ մարդիկ փորձում են մեր հաղթանակը որակել որպես «օկուպացիա» և մեզ մեղքի ու ամոթի զգացողություն տալ

Նարեկ Բաղդագուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Տարբեր քաղաքական առաջնորդների կողմից շրջանառվում է մի տեսակետ, որ միջազգային հանրությունը մեզ դիտարկել է որպես Օկուպանտի: Հիշեցնում եմ, որ իննսունական թվականներին Գորիսը և Գորիսի գյուղերը ենթարկվում էին ամենօրյա հրթիռակոծությունների և հետևակային հարձակումների։Մենք մեր խաղաղ ապրելու իրավունքն ենք ստեղծել և միշտ էլ ստեղծելու ենք։

Continue ReadingԻնչ որ մարդիկ փորձում են մեր հաղթանակը որակել որպես «օկուպացիա» և մեզ մեղքի ու ամոթի զգացողություն տալ

Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը

Մարտի չորսին Գորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների տասնվեցերորդ առաջնությունը։ Մարզի համայնքներից շուրջ ութսուն շախմատիստներ չորս օր շարունակ կպայքարեն որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։ Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը: Լավագույները կստանան Հայաստանի Հանրապետության պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Շնորհակալություն ենք հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, շախմատիստների կողքին կանգնելու համար:

Continue ReadingԳորիսում մեկնարկեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 16-րդ առաջնությունը

«Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նիկոլը հաճախ խոսում է այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։ Նա սեփական տերմին հորինեց` «հայկական խաչմերուկ»: Բազմիցս ասել եմ,որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելու նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի:

Continue Reading«Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը. Արմեն Աշոտյան

Հայկական լեռնաշխարհում հայերեն են խոսել 9000 տարի առաջ․ Իտալացի գիտնական

Պավիայի համալսարանի պրոֆեսոր Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորզան իր լեզվաբանական աշխատության մեջ առաջ է քաշում այն տեսակետը, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել դեպի Եվրոպա նեոլիթյան ցեղերի կողմից։ Հայոց լեզուն համարում է հնագույն հնդեվրոպական լեզու, որն այդ տարածքներում խոսակցական լեզու է եղել դեռևս ինը հազար տարի առաջ։

Continue ReadingՀայկական լեռնաշխարհում հայերեն են խոսել 9000 տարի առաջ․ Իտալացի գիտնական

Նեթանյահուն ջախջախում է Իսրայելի ռեժիմը և այս ճանապարհը կավարտվի Իսրայելի կործանմամբ. Ամերիկյան լրատվամիջոց

Նյու Յորք թայմսը Իսրայելում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին գրում է. Իրավիճակն այնքան վատ է, որ իսրայելական բանակի բազմաթիվ նախկին սպաներ կարծում են, որ Իսրայելը բռնապետության ճանապարհին է և բանակի զինվորներին կոչ են անում անհնազանդության և ապստամբության: Բենիամին Նեթանյահուն ջախջախում է Իսրայելը։ Ամենամեծ վտանգը Իսրայելի ոչնչացումն է։

Continue ReadingՆեթանյահուն ջախջախում է Իսրայելի ռեժիմը և այս ճանապարհը կավարտվի Իսրայելի կործանմամբ. Ամերիկյան լրատվամիջոց