Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի մելիքության պատմությունը․ Շենի հիմնադրումը ֊ Մաս 2

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Սկիզբը՝ Մաս 1

Մելի­քա­կան տի­տ­­­ղոս ստա­ցած Օհանը վե­րա­դառ­նում է Ար­ցա­խից և իր ժո­ղովր­դով նա­խա­պես բնա­կութ­յուն հաս­տա­տում Ծա­կե­րի ձո­րու

Մե­լիք-Օհա­նի՝ Ծա­կե­րի ձո­րում նա­խա­պես բնա­կութ­յուն հաս­տա­տե­լը վկա­­յում է նրա կող­մից ձո­րի հյու­սի­սա­յին մա­սում՝ Կա­մի ձո­րա­կում, Շոր ջուր վտա­կի աջ ափին, իր և ծնող­նե­րի, մասնավորապես հոր՝ Բաղրի (խոջա Լազարի (Ղազարի) թոռը) հի­շա­տա­կին կա­ռու­ցած ոչ մեծ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցու բա­րա­վո­րի հետևյալ ար­­ձա­նա­գրութ­յու­նը.

«ՅԻՇԱՏԱԿ Է † Ե­ԿԵ­Ղ/­ԵՑԻՍ ՄԷ­ԼԻՔ/ՈՀԱ­ՆԻՆ ԵՒ ԻՒՐ /Ծ­ՆՈ­ՂԱՑՆ ՊԱՂԸՐ/ԻՆ. ԹՎԻՆ: ՌՄԺԴ: (1765)»:

Մե­լիք-Օ­հա­նը չհիմ­նա­վոր­վեց Ծա­կե­րի ձո­րում: Ո­րոշ ժա­մա­նա­կ­ անց, երբ Ձա­գե­ձո­րի հո­վ­­տին այլևս ­չէին սպառ­նում թերեքեմե վաչ­կա­տուն ցե­ղե­րի աս­­պա­տա­կութ­յուն­նե­րը, Մե­լիք-Օհանն իր և ծնող­­նե­րի հի­շա­տա­կին եկե­ղե­ցի կա­ռու­ցե­լուց հե­տո` որոշ ժամանակ անց (թերևս 1760-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջե­րին), իր ժո­ղովր­դով մշտա­կան բնա­կութ­յան վայր է ընտ­րում Ձա­գե­ձո­րի հով­տի Լաս­տի խութ լե­ռան հյու­սի­սա­յին լան­ջե­րն­ ա­կո­սող ձո­րա­մի­ջում նախ­կի­նում գո­յութ­յուն ու­նե­ցած բնա­կա­տե­ղին և հիմ­նում Նոր կամ Ներ­քին Գո­րիս (Ներքին Շեն) գյու­ղը և այն դարձնում նորահաստատ մելիքության գլխավոր նստոց-կենտրոն: Ինչ­պես աս­վում է Հա­կոբ քհն. Տեր-Մի­նաս­յա­նի ին­ք­­նա­գիր «Հի­շա­տա­կա­րան»-ում, «Թէ որ թվում, որ ժա­մա­նակ ինձ յայտ­նի չէ, Ծա­կե­րին ծո­րի­ցը փոխ­ւում են այժ­մեան Գո­րիս գիւ­ղը, է հար­կէ Նոր գիւղ քցում, այդ յայտ­նի է այս գիւ­ղի Ս. Հռիփ­սի­մէ ե­կե­ղեց­ւոյ կանգ­նեց­նե­լուց»: Այդ է փաստում նաև Մանուչար բեկ Մելիք-Հուսեինյանի ներկայացրած պատումը, համաձայն որի՝ Մելիք-Օհանը «…բնա­­­կու­թիւն է հաս­տա­տում նախ «Ծա­­­կե­րի ձո­րում», բայց յե­տոյ հիմ­նար­կում է Նոր-Գո­րիս գիւ­ղը և այն­տեղ տե­ղա­փոխ­ւում»:

Շարունակությունը՝ Մաս 3

Հոդվածի մեջբերման աղբյուրը․

ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ/ Դիտարկումներ Գորիսի մելիքության հիմնադրման եվ առաջին մելիքի՝ Մեծ Մելիք-Օհանի ու նրա որդու՝ Բաղրի վիմագրական արձանագրությունների շուրջ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել