Դիտումների քանակը` 1,182
254 Views
#ՍիրունԳորիս
Գորիսը ինչքան սիրուն քաղաք է դարձել, կարծես փոքրիկ գանձ լինի։
Մի քանի տարի առաջ եմ եղել, շատ մեծ դրական փոփոխություն կա. մաքուր, սիրուն, կոկիկ, տները միանման, ամենուր ծաղիկներ … Մենուան ասում է. «Մամա, ոնց որ էն Իտալիայի կամ Շվեյցարիայի սարերի սիրուն քաղաքներից լինի»:
Ապրի Առուշ Առուշանյանը, իսկապես լավ գործ է արել` 5+ :
Ու մարդիկ պատմում են էստեղ, որ Առուշանյանը տրանսպորտի հարցն է լուծել, ավտոբուսների քանակն է ավելացրել …, որ աշխատավարձն էլ չի վերցնում, մարդկանց ու քաղաքին է տալիս :
Առուշի նման թասիբով ու հայրենասեր մարդիկ ու իսկական տղամարդիկ իսկապես կարող են Հայաստանը սարքել դրախտավայր։