Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի մելիքության պատմությունը․ Բաղիր Բեկ ֊ Մաս 3

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Նախորդը՝ Մաս 2։

Գո­րիս գյու­ղի արև­մտյան եզ­րին, լեռ­նա­լան­ջին գտնվող Մե­լիք-Հու­սեին­յան­նե­րի տոհ­մա­կան՝ «Մե­­լիք­նե­րի» ան­վամբ դամ­բա­րան-մա­տու­ռին (XVIII դ.) հա­րող Խո­ջա Բա­ղուն թա­ղի հին գե­րեզ­մա­նա­տան հա­րա­վա­յին հատ­­վա­ծում (դամ­բարան-մատուռից ավելի քան 80 մ հեռավորության վրա) Մեծ Մե­լիք-Օ­հա­նին կից թաղված է որդին՝ Բաղիր Բեկը։ Մելիք Օհանը որդուն կոչել էր իր հոր (Խոջա Ղազարի թոռ Բաղիրի անունով) անունով, որի հիշատակին կառուցել էր նաեւ եկեղեցի (Տե՛ս մաս 2

Քան­դա­կազարդ տա­պա­­նա­քարին պարզ և հեշտ ընթերցվող արձանա­գրված է․

«ԱՅՍ Է ՏԱ­ՊԱՆ † ՄԷ­ԼԻՔ † ՀՈՒԱՆԻ † ՈՐ­ԴԻ ԲԱՂԻՐ ԲԷԿ/ԻՆ. ԹՎ.: ՌՄԻԷ (1778)»:

Այն, որ տապանաքարը պատկանում է Բաղրին, փաստվում է հենց Մեծ Մելիք-Օհանի կողմից տա­պա­նա­քա­րի գլխամասում կանգ­նեց­ված խաչ­քար-կո­թողով, որն ունի փոքրաթիվ կցա­գրերով եռատող, քիչ մաշված, սակայն մոտիկից ուրվագծվող տառերի բնորոշ մաս­նիկ­ն­ե­րով հետ­­ևյալ ար­ձա­նագ­րու­թ­յունը.

«ԱՅՍ Է ԽԱՉՍ/ ՄԷԼԻՔ ՀՈԱՆ/ԳԱԿՑՈՒՐՑ»:

Ուշա­գրավ է վիմագրում ԳԱԿ­ՑՈՒՐՑ բառի գոր­ծա­ծությունը, որը Ս. Բար­­խուդարյանը վերծանել է վրիպումով՝ ԱԿՑՌՐՑ:

Հայտ­նի է, որ շատ դեպ­քե­րում արձանա­գրու­թյու­ններում կի­րառվել են բար­բա­ռային ձևեր ունե­ցող մի շարք անու­ններ ու բա­ռեր: Նկատ­վում են նաև գրչության որոշ օրինաչափ շեղումներ և հնչունային հապավումներ: Սյունիքում, մասնավո­րա­պես Գորիսի բար­­բառում, նման բառ ու բառաձև չկա, ուստի, որ­քանով կարող ենք դատել արձա­նագրության բովան­դա­կու­­թ­յու­նից, իբրև զուտ նախ­­­նական վար­­­կած, կա­րելի է են­թադրել, որ ԳԱԿ­ՑՈՒՐՑ ձևը կանգնե­ցրի (բրբ. կանգ­նե­ցրեցի) բայաձևերի սխալ գործածության հետ­ևանք է:

Բաղիր Բեկի վաղաժամ մահից հետո մեկ տարի անց մահանում է հայրը, Մելիք Օհանը, որից հետո մելիքության համար որդիների մեջ կռիվ է ընկնում։

Շարունակությունը՝ Մաս 4

Աղբյուրը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել