Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի մելիքության պատմությունը․ Մելիք Օհանի վերադարձը ֊ մաս 1

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
2 Views

«Մե­լիք-Հիւ­սէի­նե­ա­ն­նե­րի տոհ­մը յա­ռա­ջա­ցել է հին գո­րի­սե­ցի խո­ջա Լա­զա­րի որ­դի Լա­լա­յից, ո­րի աւագ եղ­բայր Պա­րո­նից սե­րել են այժ­մեան Պա­րո­նեան­նե­րը, իսկ կրտսեր եղ­բայր Ա­ւա­գից` Ա­ւա­գեան­նե­րը: …Կարճ­ մի­ջո­ցից յե­տոյ թա­րա­քեա­մայ թա­փա­ռա­կան­նե­րը յար­ձակ­ւում են Հին Գո­րի­սի վրայ, բնա­կիչ­նե­րին կո­տոր­ում, թա­լա­նում և ցրւում»: Թե­րե­քե­մե­ հրոսակնե­րի վայ­րա­գութ­յուն­նե­րի հետևանքով կո­տո­րա­ծի զոհ է դառ­նում նաև գյուղի մեծատուն տոհմից սերող խոջա Լազարի (Ղա­զար) թոռը, Լա­լա­յի որ­դի՝ Բաղ­րը, որի եր­կու զա­վակ­նե­րը` Օհանն (Յոհան) ու Ա­մի­րը, մա­զա­պուրծ հաս­տատ­վում են Ար­ցա­խի Մե­լիք-Շահ­նա­զա­ր Բ-ի (իշխել է 1748-1792 թթ.) տի­րույ­թում գտնվող Չա­նախ­չի գյու­ղում:

Հայտնի է, որ Մելիք Լալան (Խոջա Լալան) եղել է Շահ Աբասի ընդդիմացողներից մեկը։ Նա չի ենթարկվել Շահ Աբասի հրամանին եւ թույլ չի տվել որ իր ժողովուրդին գաղթեցնի Պարսկաստան։

Մելիք Լալան եւ Մելիք Ղազարը թաղված են Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում։

Լալայի թոռ Օ­հա­նը, ո­րը ե­ղել է քա­ջա­կո­րով անձ­նա­վո­րութ­յուն և դեռևս պա­տա­նի հա­սա­կում ռազ­­մու­նա­կութ­յամբ աչ­քի էր ըն­կել Դա­վիթ-բե­կի գլխա­վո­րած Սյուն­յաց ա­զա­տա­մար­տի ժա­մա­նակ, շատ չան­ցած այս­տեղ ևս հայտ­նի է դա­ռնում իր քա­ջա­գոր­ծութ­յուն­նե­րով և ամուս­նա­նում է «…շօ­շե­ցի մի մե­ծա­տան աղջ­կայ հետ»:

Ո­րոշ ժա­մա­նակ անց, երբ դա­դա­րում են վաչ­կա­տուն ցե­ղախմբե­րի հար­ձա­կում­նե­րը, եր­բեմ­նի շեն ու ծաղ­կուն Գորայք-Գորիս գյու­ղը վերա­կանգ­նե­լու նպատակով ար­հա­վիր­քից փրկված և անառիկ վայրե­րում ա­պաս­տա­նած­ անտերունչ փոք­րա­թիվ գյու­ղա­ցի­նե­րը դիմում են Օհանին, որ «…գայ իրենց մելիք դառ­նայ…»:
Նույն խնդրով գյուղացիները դիմում են նաև Մե­լիք-Շահ­նա­զա­ր Բ-ին, որի միջնորդությամբ Ղա­րա­բա­ղի խա­նութ­յան հիմ­նա­դիր Փա­նահ Ա­լի խան Ջ­ևան­շի­րը (իշխել է 1747-1763 թթ.) Օհանին՝ «Գո­րիս, Խոտ, Շն­­հէր, Հա­լի­ձոր, Քա­րա­հունջ, Ա­լի­ղու­լի­քենդ (Ա­զա­տա­շեն – Գ. Ս.), Տաշ­քենդ (Քա­րա­շեն – Գ. Ս.), Մա­ղան­­ջուղ, Կո­րու» գյու­ղե­րի նկատ­­մամբ շնորհում է մելիքական տիտ­ղոս և ժա­ռան­գաբար իշխելու իրավունք: Այսպիսով՝ հանձին Մելիք-Օհանի, Ղարաբաղի խա­նության կազմում Սյունյաց Հաբանդ գավա­ռում հիմն­վում է մի նոր մելի­քու­թյուն: 

Հոդվածի մեջբերման աղբյուրը․

ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ/ Դիտարկումներ Գորիսի մելիքության հիմնադրման եվ առաջին մելիքի՝ Մեծ Մելիք-Օհանի ու նրա որդու՝ Բաղրի վիմագրական արձանագրությունների շուրջ

Մաս 2-ը կարդացեք այստեղ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել