Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը միավորում է հայկական անկեղծ հյուրընկալությունն ու ֆրանսիական բարեվարքությունը՝ համեմված մեծ պրոֆեսիոնալիզմով. Արտակ Ասոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
25 Views

Արդեն երկու ամիս է` Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը նոր տնօրեն ունի՝ Արտակ Ասոյանը: Նորանշանակ տնօրենի հետ զրուցել ենք կենտրոնի առաջիկա անելիքների և ծրագրերի մասին:

– Ողջույն, պրն Ասոյան: Շնորհավորում ենք Ձեզ Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրենությունը ստանձնելու առթիվ:

Կխնդրեի մի փոքր պատմեք Ձեր մասնագիտական գործունեության մասին, ինչո՞վ եք զբաղվել մինչև այս պաշտոնին նշանակվելը:

– Բարև Ձեզ: Շնորհակալ եմ:

Մասնագիտությամբ բժիշկ եմ։ Հանդիսանում եմ Մոսկվայում գործող «SMILE STD» կլինիկաների ցանցի հիմնադիր տնօրենը։

– Ի՞նչ տպավորություն եք ստացել կենտրոնից՝ որպես տնօրեն բոլոր նրբություններին և ներքին նիստուկացին ծանոթանալուց հետո: Արդյո՞ք արդարացել են Ձեր սպասումները:

-Առաջին տպավորությունս կենտրոնի և կոլեկտիվի վերաբերյալ այն էր,որ նա միավորում է հայկական անկեղծ հյուրընկալությունն ու ֆրանսիական բարեվարքությունը։ Ու այս ամենը, իհարկե, համեմված մեծ պրոֆեսիոնալիզմով։

Իսկ սպասումների արդարացված լինելու մասին դեռ վաղ է խոսել։

– Ինչպե՞ս եք տեսնում սրտանոթային կենտրոնի հետագա զարգացումը և առաջիկա անելիքները: Ի՞նչ փոփոխություններ եք ծրագրում մտցնել, կա՞ն համագործակցության նոր ծրագրեր:

Շատ անելիքներ կան։ Կենտրոնի հետագա զարգացումը պայմանավորված է մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնմամբ, մարդկային առավել լայն ռեսուրսների օգտագործմամբ և նոր որակյալ կադրերով համալրմամբ։

Մասնավորապես, արդեն ընթացքի մեջ է նոր մասնաշենքի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ունենալ համակարգչային շերտագրում ու մամոգրաֆիա։ Նախատեսված է նաև ներդնել նեյրովիրաբուժական էնդովասկուլյար միջամտություններ։

Կենտրոնի համագործակցության շրջանակը հիմնականում ներկայացված է ֆրանսիական բարեգործական ու բժշկական կազմակերպություններով ու ՀՀ պետական կառույցներով։

Որպես համագործակցության նոր ծրագիր առաջարկվել է ՀՀ ԱՆ-ին հնարավորություն տալ պետպատվերով սպասարկել ՀՀ արտոնյալ և սոցանապահով խավերին՝ նաև կոնսուլտացիաների և որոշ անալիզների ավելացման առումով։ Սպասում ենք համապատասխան պատկան մարմինների արձագանքին։

Կենտրոնը պարբերաբար Ֆրանսիայից հրավիրում, անվճար խորհրդատվություն ու բուժական միջամտություններ է կազմակերպում բնակչության լայն խավերի համար։

– Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը հայ հասարակության շրջանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Տիկին Բեկնազարյանի տնօրենության օրոք իրականացվել է շարադրությունների մրցույթ, որին անդրադարձել ենք մեր կայքում: Արդյո՞ք մտադիր եք այդ միջոցառումը շարունակական դարձնել կամ գուցե ունեք նոր գաղափարներ:

-Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի դերը Սյունիքի մարզի բնակչության շրջանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման գործընթացը կազմակերպելու գործում անփոխարինելի է։ Մեծ է նաև կենտրոնի դերը հասարակության լայն շրջաններում սրտանոթային հիվանդության կանխարգելման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման հարցում։ Որպես օրինակ՝ կարելի է նշել բարձր դասարանների դպրոցականների թեմատիկ շարադրությունների մրցույթը։ Իսկ գալիք ուստարում նախատեսվում է առողջ ապրելակերպը խրախուսող պաստառների մրցույթի կազմակերպում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել