Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Փափկասու՛ն տիկնայք, թուրքի այսօրվա «անմեղ» երեխան վաղը ձեր անմեղ երեխայի վրա ձեռք բարձրացնողն է. Մանե Սողոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
22 Views

Քաղաքականորեն միամիտ հայը․․․․

Նա «բարի» է խեղճությունից:

Կարծում է, թե «սովորական» թուրքն իր նման մեկն է ու իրենք իրար հետ խնդիր չունեն, խնդիրը պետությունների միջեւ է:

Այնինչ Թուրքիան իր ածանցյալ արհեստական գոյացության՝ Ադրբեջանի հետ, իր «սովորական» քաղաքացիներին ուղղորդում է, հրահանգում է՝ երբ ժպտան, երբ հարվածեն, ինչպես գրավեն շուկան, ոնց ունեզրկեն, հետո ոնց սպանեն ու ոնց մարսեն արյունը:

Այս հային թվում է, որ պատերազմը «վիճելի» Արցախի համար էր: Որ Ղարաբաղը տանք-պրծնենքով պրծնելու է: Այնինչ չկա Ղարաբաղի հարց, կա դարավոր հայ-թուրքական հարց, իսկ Արցախն այդ հարցի մաս է ընդամենը: Որ տանք-պրծնենքով խնդրից չեն պրծնում, այլ ի վերջո պրծնում են։

Այս մեր հայը ցավում է թուրք «սովորական» ժողովրդի համար, չհասկանալով, որ այդ ժողովրդի տեր ու տիրական նեոսուլթանը նպատակ ունի նույն ժողովրդով կարճ ժամանակում գրավել առնվազն Սյունիքը եւ ջարդել Հայոց ողնաշարը:

Այնինչ երկրաշարժն իր ծավալներով ուղիղ համեմատական է թուրքական էքսպանսիայի հետաձգմանը: Պարզ ասած՝ քանի իրենց երկրում խառն են, մեր հետ պլանները հետաձգվելու են: Այսինքն մենք ԿՅԱՆՔԻ ՈՍԿԵ ԺԱՄԱՆԱԿ ենք շահել ( այլ հարց, թե ի՞նչ ենք անում դիվանագիտական ու ռազմական պաշտպանության կազմակերպման համար, այլ հարց, որ պաշտպանության հանձնառուները անպաշտպանության առաքելություն են իրականացնում):

Պետք չի լինել «բարի», «հանդուրժող», «ներող», երբ դիմացինդ թուրքն է՝ գող, նենգ, արյունարբու: Վերջապես ճանաչե՛ք ձեր թշնամուն, որը միայն «սովորական» ժողովուրդ չէ, այլ պետական ահռելի մեքենա է՝ մսաղացի ատամներով:Էտ ատամների «կարիեսի» բուժողը դուք չեք, ուշքի՛ եկեք:

Խեղճությունը նախ գիտակցության խնդիր է, հետո նոր վարքի: Բարությունը ուժեղի հատկանիշ է, ձեր էս խեղված «մարդասիրությունն» իրականում խեղճություն է:

Փափկասու՛ն տիկնայք եւ օրիորդներ, թուրքի այսօրվա «անմեղ» երեխան վաղը ձեր անմեղ երեխայի վրա ձեռք բարձրացնողն է: Կարելի է անգամ քաղաքականորեն միամիտ լինել, բայց ՄՈՐ ինքնապշտպանական բնազդ ունենալը բնության պահանջ է։

Մեր վտանգված հայրենիքը՝ ձեզնից ծնված ու ինձնից ծնվելիք ձագերի կենսատարածքը, սթափ դատող կանանց կարիքն ունի:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել