Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի մելիքության պատմությունը․ Մելիք Հուսեինը եւ Քարահունջի վրեժը ֊ Մաս 5

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Նախորդը՝ Մաս 4։

Հուսեինի օրոք Նախիջևանի խանի զինվորները, երկու խմբի բաժանված, հարձակվում են մեկը՝ Քարաշենի, մյուսը՝ Քարահունջի վրա: Քարաշենը շուտով անձնատուր է լինում, որը ասպատակողները թալանում և երիտասարդներին գերի են տանում, իսկ Քարահունջը պաշտպանվում է:

Գյուղացիներն ապաստանում են եկեղեցում և սեղանի մեծ քարով ծածկում դուռը: Թուրք զինվորները փորձում են քանդել եկեղեցին, բայց չեն կարողանում: Այդ ժամանակ բերում են դաշտում բռնած երկու եղբայրների, որոնց հայրը նույնպես եկեղեցում է ապաստանած լինում: Թուրք զինվորները ստիպում են այս եղբայրներին աղաչել իրենց հորը, որ դուռը բացի՝ խոստանալով, որ այդ դեպքում կխնայեն ինչպես այս երկու եղբոր, այնպես էլ նրանց հոր կյանքը, այնինչ հակառակ դեպքում կսպանեն եղբայրներին: Սրանք թուրքերեն աղաչում են հորը, որ բացի դուռը, բայց և հայերեն խնդրում են, որ իրենց երկուսի կյանքի համար չզոհի բոլոր գյուղացիների կյանքը: Վերջապես թուրքերը, տեսնելով, որ հայրը չի լսում որդիների աղաչանքը, սուրը դնում են եղբայրների վզին և կանչում հորը, որ ազատի նրանց: Սակայն հայրը, արցունքներ թափելով, զոհում է որդիներին: Եղբայրները երկուսն էլ թաղված են նույն եկեղեցու դռան մոտ։

Այդ ժամանակ մելիք Հուսեինն օգնության է գալիս քարահունջեցիներին, սակայն թուրքերը, ավարն առած, դեպի Նախիջևան էին շտապում: Մելիք Հուսեինը հարձակվում է նրանց վրա Բազարչայի մոտ, որտեղից Սիսիանի ճանապարհը տանում է Նախիջևան: Թուրքերի առաջնորդ Քալբին, մելիք Հուսեինն նկատելով, հրացանով կրակում է, սակայն գնդակը ծակում է միայն մելիքի վերարկուն: Իսկույն նրա ծառա Խուրշուդը, որ Պարոնի ցեղից էր և շատ քաջ, գնդակով տալիս սպանում է Քալբուն: Զորքը, տեսնելով իրենց առաջնորդի սպանվելը, ավարը թողնում է և փախչում:

Շարունակությունը՝ Մաս 6

Աղբյուրը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել