Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի մելիքության պատմությունը․ Օհանի մահն ու Մելիք Հուսեինը ֊ Մաս 4

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Նախորդը Մաս 3-ը։

Որդու՝ Բաղիր Բեկի մահից (1778թ) հետո, Մեծ Մե­լիք-Օ­հա­նը մա­հա­ցել է 1779 թ.: Գո­րիս գյու­ղի արև­մտյան եզ­րին, լեռ­նա­լան­ջին գտնվող Մե­լիք-Հու­սեին­յան­նե­րի տոհ­մա­կան՝ «Մե­­լիք­նե­րի» ան­վամբ դամ­բա­րան-մա­տու­ռին (XVIII դ.) հա­րող Խո­ջա Բա­ղուն թա­ղի հին գե­րեզ­մա­նա­տան հա­րա­վա­յին հատ­­վա­ծում (դամ­բարան-մատուռից ավելի քան 80 մ հեռավորության վրա) ցայ­սօր պահ­պան­ված եռա­­տող, փոքրաթիվ կցագ­րե­րով, մա­կե­րե­սի ամ­բողջ եր­կայն­քով ազն­վա­կա­նին վա­յել նա­խա­սի­րութ­յուն­նե­րի և կեն­ցա­ղի քան­դակ­նե­րով հար­դար­ված ու նուրբ նախ­շե­րով եզ­րա­փակ­ված Մեծ Մե­լիք-Օ­հա­նի տա­պա­նա­քա­րին պարզ ո­ճով և դյուրընթեռնելի ար­ձա­նա­գրված է.

 «ԱՅՍԷՏԱ­ՊԱՆԱՌՆՄԵ­ԾԻ/ՄԷ­ԼԻՔՈ­ՀԱՆԻՇԽԱՆԻ/Ի :  ՌՄԻԸ (1779) : ԻՆՈՐԵՂԵՒԹՎԱԿԱՆԻ»

Հիրավի, տա­պանաքարը բացառիկ ու արժեքավոր է չորս կողմե­րում արված պատկերազար­դում­ներով: Քան­դա­կա­զար­դող վար­պե­տը տապանաքարի երեսին պատ­կերել է խաչ, հյու­սի­սային և հարավային կողմերին պատ­կե­րել է ռազ­մի, որ­սի և ննջե­ց­յալի կյանքի՝ դրախտային վայելք­ներին արժա­նա­նալու տե­սա­րան­ներ, արևմտյան կող­մում՝ զար­դա­նախշ խա­չ, արևել­յա­նում՝ Սուրբ հոգու խորհր­դա­նիշն արտահայտող աղավ­նակերպ թռչուն՝ կանգնած կենաց ծառի երկու ճյուղերի գագաթին:

Մելիք Օհանին հաջորդել է նրա ավագ որդին՝ մելիք Հովսեփը:

Նա շատ թույլ մարդ է եղել, իսկ նրա եղբայր Սեին կամ Հուսեինն աչքի է ընկել իր քաջությամբ, առատաձեռնությամբ և խելքով:

Մելիք Հովսեփը միշտ նրա հետ է խորհրդակցել և գործերի մեծ մասը նրան հանձնարարել:

Հուսեինը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, և ժողովուրդը խնդրել է մելիք Հովսեփին, որ մելիքության տիտղոսն էլ եղբորը հանձնի, քանի որ ամբողջ կառավարությունը նրա ձեռքին է, մելիք Հովսեփը համաձայնվել Է: Սակայն սա ծանր է թվում Հուսեինի ավագ եղբայրներին, որոնք ընդդիմանում են և մի կռվում դաշույնի հարվածով Հուսեինի երկու մատը կտրում են և մի աչքն էլ կուրացնում, բայց և այնպես Հուսեինը հաղթող է դուրս գալիս և մելիք դառնում: Եղբայրները չեն հանգստանում և Խոտ, Շինուհայր ու Հալիձոր գյուղերին դրդում են իրենց եղբոր դեմ: Այս պատճառով էլ Մեհտի խանը 1805 թվականին մի հրովարտակով հիշեցնում է այդ գյուղերին, որ նրանց մելիքը Հուսեինն է:

Շարունակությունը՝ Մաս 5։

Աղբյուր 1

Աղբյուրը 2

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել