Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
144 Views

1928 թվականից գործող Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է։ Կառույցն այսօր արդեն 329 աշխատակից ունի, իսկ հիվանդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող 70 բժիշկներ։ 2010 թվականին հիմնանորոգված ԲԿ֊ն հագեցվել և անընդհատ հագեցվում է ժամանակակից սարքավորումներով:

Բժշկական կենտրոնն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ: 90 մահճակալ ունեցող կառույցում գործում են

•վիրաբուժական,

•մանկաբարձագինեկոլոգիական

•թերապևտիկ

•մանկական

•ինֆեկցիոն

•հեմոդիալիզային բաժանմունքները:

Այստեղ իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, վնասվածքաբանական, ուռոլոգիական, անոթային վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ և լապարոսկոպիկ վիրահատություններ: Բժշկական կենտրոնում գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություն, որը իրականացնում է մեզի, արյան (կլինիկական, բիոքիմիական, իմունոֆերմենտային, սեռոլոգիական) և գործիքային (ուլտրաձայնային, թվային ֆլյուրոգրաֆիա, էնդոսկոպիա, էլեկտրասրտագրում) համալիր հետազոտություններ: Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են նաև պետական պատվերի շրջանակներում անվճար՝ Գորիսի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, իհարկե համապատասխան բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Իսկ կենտրոնի պոլիկլինիկայում Գորիսի և տարածաշրջանի բնակչության առողջության առաջնային պահպանմանը հետևում են համապատասխան մասնագիտացում անցած 11 ընտանեկան բժիշկներ։ «Գորիսի բժշկական կենտրոն»​ ՓԲԸ֊ի շտապ օգնության ծառայությունը աշխատում է 24֊ժամյա գրաֆիկով և իր գործի մեջ հմուտ թիմով։ Վերջերս էլ այս ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել կրթական ծրագրերով:

Ի դեպ՝ շտապ օգնության կանչերն իրականացվում են անվճար` պետական պատվերի շրջանակներում:

Եվ ամենակարևորը. «Գորիսի բժշկական կենտրոն»​ ՓԲԸ֊ում սպասարկումն իրականացվում է հոգատար և պրոֆեսիոնալ աշխատակազմի կողմից։

Աղբյուրը`

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02ZP5ssYNYENLi5t1f3gnqrF4YDzRLoBC4spo2pXi28Ek6KLw45B3bSF9kTzCCLfGpl&id=100036275078620&mibextid=Nif5oz

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել