Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է

1928 թվականից գործող Գորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է։ Կառույցն այսօր 329 աշխատակից ունի, իսկ հիվանդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող 70 բժիշկներ։ Բժշկական կենտրոնն իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ: Կենտրոնի պոլիկլինիկայում Գորիսի և տարածաշրջանի բնակչության առողջության առաջնային պահպանմանը հետևում են համապատասխան մասնագիտացում անցած 11 ընտանեկան բժիշկներ։

Continue ReadingԳորիսի բժշկական կենտրոնը 95 տարեկան է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը։

Continue ReadingՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել Տիկ֊Տոկ հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար։ Չինական հավելվածը անվտանգության խնդիրների պատճառով հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ Որոշ գերատեսչություններ, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը եւ պետական կառավարումը, արդեն սահմանել են նշված սահմանափակումները:

Continue ReadingՍպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար

Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի իր տարածքային ամբողջականությունը. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ այդ երկրի սահմանադրական ակտի, Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվում է «Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջանների» նկատմամբ, այսինքն՝ Սյունքի, Արցախի, Գանձակի, Նախիջևանի և Բաքվի գավառի վրա։

Continue ReadingԱդրբեջանն ակնկալում է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի իր տարածքային ամբողջականությունը. Գևորգ Դանիելյան