Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սպիտակ տունը դաշնային գործակալություններին ժամանակ է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին 30 օր է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար։ Չինական հավելվածը անվտանգության խնդիրների պատճառով հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում, հաղորդում է The Associated Press-ը:

Որոշ գերատեսչություններ, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը եւ պետական կառավարումը, արդեն սահմանել են նշված սահմանափակումները: Իշխանությունները կոչ են անում մնացած դաշնային մարմիններին 30 օրվա ընթացքում հետեւել իրենց օրինակին: Սպիտակ տունն արդեն արգելել է TikTok հավելվածն իր սարքերում։

Կոնգրեսը դեկտեմբերին ընդունել է «No TikTok on Government Devices Act» օրենքը՝ որպես կառավարության ֆինանսավորման փաթեթի մաս: Օրենսդրությունը թույլ է տալիս TikTok-ի օգտագործումը որոշակի դեպքերում, ներառյալ ազգային անվտանգության, իրավապահ մարմինների եւ հետազոտական նպատակներով:

Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները առաջ կմղեն մի օրինագիծ, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իրավունք կտա արգելել TikTok-ը ամբողջ երկրում: Կոնգրեսական Մայք Մաքքոլի առաջարկած օրինագիծը կոչված է շրջանցելու այն խնդիրները, որոնց վարչակազմը կբախվի դատարանում, եթե սկսի պատժամիջոցներ կիրառել չինական հավելվածի դեմ:

Եթե առաջարկն ընդունվի, այն թույլ կտա վարչակազմին արգելել ոչ միայն TikTok-ը, այլեւ ցանկացած ծրագրային ապահովում, որը «սպառնում է ազգային անվտանգությանը»։

Նյութի աղբյուրը`

https://news.am/arm/news/747271.html

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել