Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պարբերական մամուլի հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր վայրերում տպագրված հայերեն և այլալեզու բազմաբովանդակ թերթեր և ամսագրեր: Լինելով հոգևոր-մշակութային կենտրոն՝ Մատենադարանը տարիներ շարունակ համալրվել և շարունակում է համալրվել կրոնական, մշակութային, հայագիտական նշանակություն ունեցող պարբերականներով և գիտական ամսագրերով, որոնց մատենագիտական ցանկն արդեն հասանելի է գրադարանի կայքէջում։

Օգտվելու համար անհրաժեշտ է․

Մուտք գործել կայքէջի «Պարբերականներ» բաժինը,

📍 Ընտրել հայալեզու կամ այլալեզու ենթաբաժիններից որևէ մեկը,

📍 Բացված աղյուսակում ծանոթանալ Մատենադարանում պահպանվող պարբերականների անվանացանկին (պահպանված է այբբենական դասավորությունը),

📍 Ընտրել ընթերցողին անհրաժեշտ պարբերականը։Ներկայացված յուրաքանչյուր անունին կցված է համապատասխան աղյուսակը, որի մեջ արտացոլված են միայն տվյալ պարբերականի՝ Մատենադարանում առկա համարները։

Եթե տվյալ պարբերականի թվային տարբերակն առկա է Հայաստանի ազգային գրադարանի «Հայկական շարունակական հրատարակություններ համահավաք գրացուցակ»-ում, ապա բացվող աղյուսակում տվյալ համարը հնարավոր կլինի ընթերցել առցանց։

Եթե թվային տարբերակը դեռևս հասանելի չէ, պարբերականներն ընթերցելու համար անհրաժեշտ է գալ Մատենադարան, ուր բոլոր ընթերցողները կգտնեն ջերմ, հյուրընկալ մթնոլորտ։

Էլեկտրոնային գրացուցակը հասանելի է հետևյալ հասցեով՝ www.etchmiadzinlibrary.am/hy/magazine: Այն պարբերաբար թարմացվում և համալրվում է:

Մատենադարանն անում է հնարավոր ամեն բան՝ ազգային արժեքներն ընթերցողներին թղթային և էլեկտրոնային ձևաչափերով հասանելի դարձնելու համար։

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել