Իշխանասարի զավթում․ ապատեղեկության և իրականության միջակայքում (տեսանյութ)

Երեկոյան լուրերը Աբրահամ Գասպարյանի հետ. զրույց Սյունիքի մարզի իրադարձությունների շուրջ մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի և ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ: https://www.youtube.com/watch?v=3vgVBUCHexo

Continue ReadingԻշխանասարի զավթում․ ապատեղեկության և իրականության միջակայքում (տեսանյութ)

Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պարբերական մամուլի հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր վայրերում տպագրված հայերեն և այլալեզու բազմաբովանդակ թերթեր և ամսագրեր: Լինելով հոգևոր-մշակութային կենտրոն՝ Մատենադարանը տարիներ շարունակ համալրվել և շարունակում է համալրվել կրոնական, մշակութային, հայագիտական նշանակություն ունեցող պարբերականներով և գիտական ամսագրերով, որոնց մատենագիտական ցանկն…

Continue ReadingՍուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց

Մանիպուլյացիա՝ Իշխանասար գյուղի և լեռան նույնանուն լինելու հանգամանքով

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Իշխանասար լեռան Սև լճից մինչև Իշխանասար գյուղը՝ ուղիղ գծով 17,2 կմ է։Թե բա Իշխանասարում (գյուղում) հանգիստ է։Օգտվում են նրանից, որ մարդիկ նույնանուն գյուղն ու լեռը չեն զանազանում՝ մանիպուլյացիա են անում։Իհարկե թուրքը բարեբախտաբար դեռ Իշխանասար գյուղ չի հասել, այլ իրենց ենթակայությամբ տարածքից ԸՆԴԱՄԵՆԸ 3-4…

Continue ReadingՄանիպուլյացիա՝ Իշխանասար գյուղի և լեռան նույնանուն լինելու հանգամանքով

Թուրք ոսոխին պետք է դիմադրել զենք, զենքով, զենքով. Արմեն Այվազյան

Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:Ինձ հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր.ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑ. ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ ՄԱՐՏԵՐ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ այն ժամանակ, երբ թշնամին հատում…

Continue ReadingԹուրք ոսոխին պետք է դիմադրել զենք, զենքով, զենքով. Արմեն Այվազյան

Զիջել Մեծ Իշխանասարը նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան

Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել…

Continue ReadingԶիջել Մեծ Իշխանասարը նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը. Արշավիր Ղարամյան
Իրաքում ցուցարարները փորձել են այրել Իրանի հյուպատոսությունը
Ալ-Վազնիի սպանությունից հետո բողոքի ակցիա Քերբելում

Իրաքում ցուցարարները փորձել են այրել Իրանի հյուպատոսությունը

Իրաքի Քերբելա քաղաքում ցուցարարները փորձել են գրոհով վերցնել Իրանի հյուպատոսությունը և այրել հսկիչ անցագրային կետերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որտեղ կրակ է երևում՝ դեպի Իրանի դիվանագիտական ներկայացուցչության տարածք մուտքի մոտ։ Ականատեսների խոսքերով՝ անվտանգության ուժերը մարտական փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Վիրավորվել է առնվազն 10…

Continue ReadingԻրաքում ցուցարարները փորձել են այրել Իրանի հյուպատոսությունը

Պաղեստինի դիմադրության շարժումը շարքից դուրս է բերել Էլատ-Աշկելոն նավթամուղը. Վարդան Ոսկանյան

Պաղեստինի դիմադրության շարժումը հրթիռային հարվածով շարքից դուրս է բերել անդրիսրայելական Էլատ-Աշկելոն նավթամուղը։ Թշնամու դեմ լայնածավալ պատերազմի ողջ ընթացքում մենք միայն խոսեցինք Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին։ #հարափոփոխ_տարածաշրջանը Վարդան Ոսկանյան

Continue ReadingՊաղեստինի դիմադրության շարժումը շարքից դուրս է բերել Էլատ-Աշկելոն նավթամուղը. Վարդան Ոսկանյան

ՀԱՄԱՍ-ի պատասխան հարվածները Թել-Ավիվին

Սագօ Արեանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Թել-Ավիվի հրթիռակոծման մասին: Նա գրել է. ՀՐԱՏԱՊ. «Համաս» պատասխանելով Իսրայէլի հարուածներուն, քիչ առաջ հրթիռներ արձակած է Թէլ Աւիւի ուղղութեամբ։ Յիշեցնեմ, որ աւելի վաղ Իսրայէլեան օդուժը հարուածած էր բնակելի շէնք մը Կազայի մէջ եւ զայն ամբողջութեամբ վար առած։ Շէնքը կը կոչուի «Հանատի» անունով եւ…

Continue ReadingՀԱՄԱՍ-ի պատասխան հարվածները Թել-Ավիվին

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել հայ «ֆաշիստների» դեմ

Երեկ տեղեկացա, որ Ադրբեջանն իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել։ Այս մասին տեղեկացրել է Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը, ով նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին։ Այս ամենի հետ մեկտեղ մեզ անվանել է «ֆաշիստներ», մեր հայանպաստ գործը որակելով ֆաշիզմ։ Օրեր…

Continue ReadingԱդրբեջանում քրեական գործ է հարուցվել հայ «ֆաշիստների» դեմ