Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրք ոսոխին պետք է դիմադրել զենք, զենքով, զենքով. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:

Ինձ հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր.

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑ. ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ ՄԱՐՏԵՐ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ այն ժամանակ, երբ թշնամին հատում է վերջին ամիսներին ամբողջովին իր օգտին գծված շփման գիծը և առաջանում դեպի մեր առանց այն էլ ռազմավարական խորությունից զուրկ տարածք, առավել ևս Սյունիքի սահմանների ուղղությամբ։

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑ. ե՞րբ է ՀՀ քաղաքական իշխանությունը սուսուփուս հրաժարական տալու և արծրուն հովհաննիսյանի պես չքվելու Հայաստանից։

ԵՐՐՈՐԴ ՀԱՐՑ. ե՞րբ է փոխվելու ու պատժվելու ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավարությունը, որը շարունակաբար աչք է փակում այս ոտնձգությունների վրա։

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐՑ. Ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր անել քաղաքական ընդդիմությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ մինչև հունիսի 20-ը կայանալիք այսպես կոչված ընտրությունները։ Թե՞ ընդդիմությունն էլ է որդեգրել «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է» հին արատավոր թեզն ու դարձյալ բավարարվելու է անատամ հայտարարություններ անելով։

Թուրք ոսոխին պետք է դիմադրել զենքով, զենքով, զենքով, որովհետև այլ բան նա չի հասկանում։ Դիմադրության չհանդիպելով՝ թուրքը միշտ էլ առաջ է շարժվելու հայկական հողի վրա։ ՀԱՍԿԱՑԵ՛Ք, այ «խաղաղասեր» անմեղսունակներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել