Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բնակչությունը պետք է լինի զինված եւ մարտունակ. Գորիսի Անվտանգության Խորհուրդ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Սիրելի՛ գորիսեցիներ,

Անվտանգությունը բոլորիս խնդիրն է եւ յուրաքանչյուրիս դռանը չոքած ցավն ու մտահոգությունը: Մեր թշնամին երբե՛ք չի փոխվելու ու լռելու… Հիշե՛ք, քաղաքակիրթ թյուրք չկա, ուստի եւ չկա խաղաղություն, քանի դեռ մենք ուժեղ չենք:

Գորիսի անվտանգության խորհուրդն իր առջեւ նպատակ է դրել մեր տարածաշրջանի անվտանգության հարցերում ներգրավել հասարակության բոլոր օղակներին իրական օրակարգի ձեւավորման, ինչպես նաեւ կազմակերպչական գործընթացներում։ Ներկա դրությամբ մեր առաջնային խնդիրներն են նպաստել հետեւյալ գործառույթների կյանքի կոչմանը.

– Բնակչությունը պետք է լինի զինված՝ զենք զինամթերքով եւ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով: Պետք է իրականացվեն ուսումնամարզական պարապմունքներ զենք ստացած մարդկանց ներգրավմամբ՝ բարձրացնելու բնակչության ընդհանուր մարտունակությունը։

– Բնակչության յուրաքանչյուր անդամ պետք է գիտենա հնարավոր վտանգի դեպքում իր ապաստարանի տեղը։ Ապաստարանները պետք է ունենան մինիմալ պայմաններ։

– Բնակչության յուրաքանչյուր անդամ պետք է տիրապետի առաջին բուժօգնության տարրական կանոններին, ինչպես նաեւ զենքի հետ վարվեցողության անվտանգության կանոններին։

Գորիսի անվտանգության խորհուրդն այս աշխատանքների կազմակերպման համար իրականացրել եւ իրականացնելու է հանդիպումներ համապատասխան պատկան մարմինների, մարզային, համայնքային գերատեսչությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Մեր նպատակն է անկախ քաղաքական եւ կուսակցական հայացքներից ստեղծել գործունեության մեկ միասնական հարթակ, որն է մեր երկրի անվտանգությունը։ Կո՛չ ենք անում բոլորին ականջալուր լինել ընթացող պրոցեսներին եւ մասնակից դառնալ կազմակերպվելիք միջոցառումներին, դասընթացներին։ Առաջարկությությունների, դիտողությունների, օգնության և տարբեր հարցերով կարող եք դիմել մեզ:

Գորիսի անվտանգության խորհուրդ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել