Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ֆրանսիայում ազգայնական նախագահի թեկնածուն հանդես է եկել ուշագրավ կոչով(Տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Էրիկ Զեմուրը Ֆրանսիայում գրող, հրապարակախոս է, ով հայտնի է նաեւ իր խիստ հայամետ դիրքորոշումով։

Մի քանի օր առաջ համացանցում է հայտնվել նրա հայտարարությունը, որ կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար։ Հայտարարությունը լայն քննարկումների տեղիք է տվել։ Տեղադրում ենք տեսանյութը, ինչպես նաեւ ներկայացնում ենք այնտեղ առկա հայտարարության տեքստը հայերեն։

Իմ սիրելի հայրենակիցներ,
Երկար տարիներ է, ինչ յուրաքանչյուրիդ մեջ կա մի աղաղակող զգացում, որը ձեզ խանգարում է ու սարսափեցնում:
Մի տարօրինակ ու ներթափանցող զգացմունք:
Դուք քայլում եք ձեր քաղաքների փողոցներում ու ոչ ոքի չեք ճանաչում:
Դուք նայում եք հեռուստացույց ու ձեզ հետ օտար լեզվով են խոսում:
Ամեն տեղ դուք դա տեսնում եւ լսում եք ձեր իսկ աչքերով եւ ականջով․ գովազդային պաստառներում, հեռուստերիալներում, ֆուտբոլի խաղերում, ֆիլմերում, թատրոններում, երգերում, ձեր երեխանների դասագրքերում:
Մետրոյում, գնագքներում, օդանավականներում, երբ կայարաններ եք հաճախում կամ սպասում եք ձեր աղջկան կամ որդուն դպրոցի դիմաց, կամ ձեր ծնողին ուղեկցում եք հիվանդանոց,
հերթում կանգնած եք փոստում կամ անգործների գրասենյակում, սպասում եք ոստիկանական բաժնում կամ դատարանում:
Ամենուր այնիպիսի տպավորություն է, որ այլեւս ձեր ճանաչած երկրում չեք ապրում:
Հիշո՞ւմ եք ձեր մանկության երկիրը ․․․․
Հիշո՞ւմ եք այդ երկիրը, որի մասին ձեր ծնողներն էին պատմում․․․․
Հիշո՞ւմ եք այդ երկիրը, որ ֆիլմերում եւ գրքերում եք կարողանում գտնել․․․․
Ժան Դ’արկի եւ Լուտովիկոս 14-րդ ի երկիրը, Նապոլեոն Բոլանարտի եւ Գեներալ Դե գոլի երկիրը,
Ասպետների եւ ազնավական կանանց,
Վիկտոր Հյուգոյի եւ Շատոպրիանի երկիրը,
Պասկալի եւ Դեկարտի,
Դե լա Ֆոնտենի եւ առասպելների երկիրը,
Մոլիեղի եւ Ռասիննի տողերի,
Փարիզի Աստվածամոր Տաճարի երկիրը եւ գյուղերի զանգակատների,
Գավրոշի եւ Գոզեդի երկիրը,
Պարիսպների եւ Վերսալի երկիրը,
Պաստյորի ու Լավուազիեյի երկիրը,
Վոլդեղի եւ Ռուսոյի երկիրը,
Կլեմանսոյի եւ 14 մարտիկների,
Դե Գոլի ու ժան Մուլենի,
Գաբենի ու Դելոնի երկիրը,
Բրիժիդ Բարտոյի ու Բելմոնդոյի,
Ժոննիի ու Ազնավուրի, Բրասենսի ու Բարբարայի,
Սոդեյի ու Վերնոյի ֆիլմերը,
Այս ե՛ւ թեթեւ եւ՛ փայլուն երկիրը,
Այս ե՛ւ գրական, ե՛ւ գիտական երկիրը,
Մի երկիր, որը այսքան ֆանտաստիկ եւ խելացի է,
Կոկնորդի ու Ատոմակայանների երկիրը, ով ստեղծեց Սինեման եւ Ինքնաշարժը,
Երկիր, որը հուսահատված ամենուր փնտրում եք ,
Որի հանդեպ ձեր երեխանները ունեն կարոտ առանց անցյալի օրերում ապրելու:

Եվ ահա, այս երկիրը ում սիրում եք, կործանվում է …
Դուք չեք տեղափոխվել այլ վայրերից, բայց այնպիսի զգացում ունեք, որ այլեւս ձեր տանը չեք,
Դուք չեք լքել ձեր երկիրը, բայց այնպիսի զգացողություն ունեք, որ նա է լքել ձեզ:
Դուք ձեզ օտար եք զգում ձեր սեփական երկրում:
Դուք ներքին աքսորվածներ եք,
Երկար ժամանակ կարծում էիք թե միայնակ եք ձեր տեսածի, լսածի, մտածածի վախերի մեջ։
Նույնիսկ վախենում էիք արտահայտվել, ամաչում էիք ձեր տագնապներից ու մտահոգություններից։
Երկար ժամանակ, չհամարձակվեցիք ասելու այն ինչ տեսնում եք, հատկապես որ ձեր տեսածն ակնհայտ է։
Հետո սկսեցիք խոսել այդ մասին Ձեր շրջապատում։
Ու հասկացաք, որ Ֆրանսիան այլեւս Ֆրանսիան չէ եւ բոլորն էին նկատում դա:
Իհարկե ձեզ արհամարեցին,
Ուժեղները, Էլիտարները, «ճիշտ մտածողները», լրագրողները, քաղաքական գործիչները, համալսարանականները, սոցիոլոգները, արտհեստակցականները, հոգեվորականները,
Բոլորն ասում էին որ այդ ամեն ինչը մոլորություն է, սուտ է, ու չարիք է,
Բայց հասկացաք ժամանակի ընթացքում որ իրենք են մոլորվածները,
Որ իրենք էին բոլորովին սխալ, ու նրանք են չարիք գործում ձեր դեմ,
Մեր քաղաքակրթության կորուստը միակ հարցը չէ որ խեղդում է բոլորիս, բայց դա բոլորին է ճնշում:
Ներգաղթը մեր բոլոր խնդիրների հիմքը չէ։
Մեր երկրի երրորդ կարգայինացումը նրան սննկացնում է ու կոտրում:
Դրա համար ձեզ համար դժվար է ամիսն ամփոփելը,
Դրա համար պետք է նորից արդյունաբերական ոլորտը վերակենդանացնենք,
Դրա համար պետք է հավասարակշռենք մեր առեվտրային բալանսը ու մեր արտաքին պարտքը պակասեցնենք:
Պետք է հետ բերենք մեր հիմնարկները որոնք տեղափոխվել են, եւ բացենք նոր աշխատատեղեր
Պետք է պաշտպանենք մեր տեխնոլոգիական գանձերը եւ այսուհետ նրանք չվաճառենք օտարներին,
Ու օգնենք մեր փոքր եւ միջին ձեռնարկություններին, թույլ տալով նրանց ապրել ու մեծանալ,
Դրա համար պետք է պահպանենք մեր ճարտարապետական, մշակութային, բնության ժառանգությունը,
Դրա համար պետք է վերականգնենք մեր հանրապետական դպրոցը, իր կատարելությունը եւ տեր լինենք մեր արժանապատվությանը՝ վերջ տալով մեր երեխանների հանդեպ տարվող հանդուրժողականության ու գենդերային հավասարությունների վերաբերող քարոզներին։
Դրա համար պետք է վերանվաճենք մեր տեխնոկրատներին թողած սուվերենությունը, նրանցից, ովքեր Ֆրանիսիայի ժողովրդին զրկեցին իր ճակատագիրը որոշելու կարողությունից:
Այո՛, պետք է իշխանությունը վերադառնա ժողովդրին եւ այն պետք է հետ վերցնենք այն փոքրամասություններից, որոնք հալածում են մեծամասնությանը։
Տասնյակ տարիներ շարունակ, մեր կառավարողները՝ դրանք լինենք աջ թե ձախ կողմյա, մեզ ուղորդեցին դեպի այս մահացու ճանապարհը:
Աջ թե ձախ, բոլորը մեզ խաբեցին, թաքցնելով դասազրկման ավերակող լրջությունը,
Թաքցրեցին Ձեզ փոխելու իրական մտադրությունը,

Դուք ինձ ճանաչում եք տարիներ ի վեր,
Գիտեք ինչ եմ ասում եւ ինչ եմ կանխատեսում,
Երկար ժամանակ լրագրողի, գրողի դերով բավարարվեցի,
Մտածում էի, որ մի քաղաքական գործիչ դուրս էր գալու,
Մտածում էի՝ ամեն մեկին իր գործը, ամեն մեկին իր դերը, ամեն մեկին իր պայքարը,
Բայց այս պատրանքից դուրս եկա, այլեւս, ձեր նման, ոչ մեկին ես չեմ վստահում,
Ձեր նման, որոշեցի մեր ճակատագիրը մեր ձեռքերում վերցնել,
Նկատեցի որ ոչ մի քաղաքական գործիչ մեզ այս ողբերգական ճակատագրից չի փրկելու,
Նկատեցի որ բոլոր ունակներն անունակ էին,
Որ Նախագահ Մակրոնը, ով իրեն ներկայացրել էր որպես նոր մարդ, իրականում իր երկու նախորդների խառնուրդն էր ու ավելի վատ:
Որ բոլոր կուսակցություններում բարենորոգման մասին են խոսում երբ որ ժամանակը քիչ է,
Այլեւս Ֆրանսիայի բարենորոգման ժամանակը չէ։ Հիմա Ֆրանսիայի փրկության ժամանակն է:
Ուստի, ես որոշեցի իմ թեկնածություն ներկայացնել նախագահական ընտրություններում։
Խնդրելով ձեր ձայները նախագահ դառնալու նպատակով,
Որպեսզի մեր որդիները եւ թոռները չտեսնեն այս բարբարոսությունը,
Որպեսզի մեր աղջիկները գլխաշորով չծածկվեն, որպեսզի մեր տղաները ծնկի չգան,
Որպեսզի մենք նրանց փոխանցենք այն Ֆրանսիան որ մենք ճանաչել ենք ու ստացել մեր նախնիններից:
Որպեսզի կարողանանք դեռ պահապնել մեր ապրելակերպը, ավանդույթերը, մեր լեզուն, մեր խոսքը, մեր վեճերը մոդանների կամ պատմության վերաբերյալ, մեր հետաքրքրությունը գրականության ու աստղագիտության հանդեպ:
Որպեսզի ֆրանսիացիները մնան իրենց անցյալից հպարտ ֆրանսիացիներ, վստահությամբ լի իրենց ապագայի հանդեպ:
Որպեսզի ֆրանսիացիները նորից զգան ինչպես իրենց տանը, ու վերջին եկողները ձուլվեն իրենց պատմության եւ մշակութի մեջ:
Որպեսզի նորից ֆրանսիացիներ ծնվեն ու դաստիարակվեն Ֆրանսիայում եւ ոչ օտարների ու օտար ծագման ինչ որ մի օտար հողում:
Մենք ֆրանսիացիներս, մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ, մեր փառքով անցյալը խոսում է մեր ապագայի համար, մեր զինվորները նվաճել են եվրոպան եւ աշխարհը,
Մեր մեծ գրողները եւ արվեստագետերը համաշխարհային հարգանքն են վայելել,
Մեր գիտնականների հայտնաբերումները ու մեր գործարանների արտադրանքները ժամանակներ են կերտել:
Մեր ապրելակերպի հմայքը երջանկություն է պարգևում բոլոր նրանց, ովքեր առընչվում են մեր հետ։
Մենք ապրել են շատ մեծ հաղթանակներ ու ճաշակել ենք մեծ պարտություններ:
Հազար տարի ի վեր, մենք աշխարհի պատմությունը գրող ու կերտող ուժերից մեկն ենք:
Մենք պիտի արժանի լինենք մեր նախնիններին:
Թույլ չենք տա մեզ իշխեն, նվաստացնեն, նվաճեն, գաղութացնեն,
Թույլ չենք մեր տեսակը վերացնեն, մեզ փոխարինեն:
Մեր առջեւ կանգնած է մի հսկա հրեշ, ով կփորձի մեզ կեղտոտել,
Կասեն որ դուք ռացիստ եք, որ դուք ֆաշիստ եք, կասեն, թե տխուր հույզերով եք զբաղված, այն դեպքում երբ դուք ամենա գեղեցիկ հույզերով եք զբաղված, ֆրանսիայի փրկության հանդեպ ունեցած տագնապը:
Ամենա վատ բաները կասեն իմ մասին, բայց հոգ չէ,
Իրենց թքոտումները եւ զառանցանքներրը ինձ չեն վախեցնի:
Իմ գլուխս չեմ խոնարհի, քանի որ մենք մի նպատակ ունենք իրագործելու:
Ֆրանսիայի ժողովդրին վախեցրել են, տագնապի մեջ պահել, ուղեղը լվացել, մեղադրել:
Բայց ֆրանսիացները պիտի բարձրացնեն իրենց գլուխը, շպրտեն կեղծ դիմակները, ցրեն սուտը ու վատ վռնդեն վատ առաջնորդներին:
Մենք շարունակելու ենք ֆրանսիան, շարունակելու ենք վառ պահել ազնիվ ու գեղեցիկ ֆրանսիական ճրագը:
Մենք ջահը փոխանցելու ենք ապագա սերունդներին:
Ինձ օգնեցեք, միացեք, կանգնեք !
Մենք, ֆրանսիացիներս, միշտ հաղթել ենք ամեն բոլորին։
ԿԵՑՑԵ՛ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ, ԿԵՑՑԵ ՖՐԱՆՍԻԱՆ !

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել