Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«1 րոպե անց» գրքի հայաստանյան հաջողությունը եւ 1-ին քայլերն Amazon-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Մի քանի շաբաթ է, ինչ հայաստանյան բեսթսելեր «1 րոպե անց» գրքի անգլերեն թարգմանությունը Amazon համաշխարհային ցանցում է էլեկտրոնային եւ փափուկ կազմով տարբերակներով:

Գրքի հեղինակ, բիզնես խորհրդատու եւ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Banks.am-ի հետ զրույցում բացահայտել է գրքի հայաստանյան հաջողության գաղտնիքն ու պատմել Amazon-ում ներկայանալու հաջորդական քայլերի մասին:

Հաջողության գրավականը՝ ընդունված ձեւաչափերից դուրս

21 թվականի հունվարի 26-ից #1րոպեանց-ն արդեն գրախանութներում էր: Գրքի հիմնական կարգախոսը #ՄիշտԱռաջ-ն է: Այն ուղղություն է տալիս, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի եւ երաշխավորված շարժվել առաջ:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 11-ին: Շատերի մոտ հարց ծագեց՝ ինչու ենք շնորհանդես անում գրքի՝ գրախանութներում հայտնվելուց հետո: Սովորաբար հակառակն է լինում՝ սկզբում շնորհանդես, հետո միայն վաճառք: Իմ պատասխանը եղավ այն, որ գրքի հիմնական իմաստը հենց դրանում է՝ գործել ընդունված ձեւաչափերից դուրս, մտածել արկղից դուրս (անգլ.՝ out of the box):  

Նպատակ ունեինք 2 շաբաթում վաճառել 1000 օրինակ: Սա գրքի առաջին մարտահրավերն էր: 1000-րդ օրինակը վաճառվեց հենց շնորհանդեսի ժամանակ, եւ այդպես գրանցվեց առաջին հաջողությունը: Դրա հիմնական գրավականն այն էր, որ իրերին նայում էինք բոլորովին այլ տեսանկյունից:

Նյութի banks.am կայէջից

Շարունակությունը կարդալու համար․ https://bit.ly/3zbnacX

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել