Ընտրված նյութեր ֊ Գորիս

Գիտություն եվ բիզնես

«Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի շրջանակում տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշար․ լուսանկարներ

Մրցաշարի արդյունքներով որոշվեցին ինչպես ընդհանուր մրցանակային տեղերը, այնպես էլ հատուկ անվանակարգերի հաղթողները, ովքեր պարգևատրվեցին մեր գործընկերների կողմից։

Հիմնական մրցանակներ՝

1-ին տեղ՝ ՄԳ Ղարիբյան Մամիկոն
2-րդ տեղ՝ ՄՎ Կրիպաչենկո Ալեքսանդր
3-րդ տեղ՝ ՖՎ Համբարձումյան Տիգրան
4-րդ տեղ՝ ՄՎ Ատախան Աբտին
5-րդ տեղ՝ ՖՎ Գյուրջինյան Վալտեր

Կարդալ ավելին
Գորիս

Լախտի․ հայկական ժողովրդական խաղ, որի արմատները կապվում են ռազմական վարժանքների հետ

Հայկական ժողովրդական Լախտի խաղում երկու խումբ մրցում են գոտիները պաշտպանելու և վերցնելու համար։ Ըստ ներկայացված պատմության՝ խաղը կապված է ռազմի դաշտում կիրառվող կաշվե պարաններով կամ շղթաներով ամրացված մետաղյա զենքերի հետ։

Կարդալ ավելին
Գորիս

Ինչպե՞ս պետք է ապրի 37 հազար դրամ թոշակ ստացող մարդը,ում թոշակն ավելացվել է 1000 դր֊ով

Գորիսում հեղուկ գազի գինը հասել է 260 դրամի՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում թանկանալով 20 դրամով։ Ձվի գինը, որը դեռ մի քանի ամիս առաջ 45-50 դրամ էր, այսօր հասել է 90 դրամի։ Բենզինի գինն արդեն հատել է 600 դրամի սահմանն ու արագ բարձրանում է։

Չխոսեմ միրգ֊բանջարեղենի մասին, որն արդեն անհասանելի է դարձել շատ թոշակառուների համար

Մի կողմից՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի, վառելիքի թանկացումներն են, մյուս կողմից ձմեռ է դիմացը` կոմունալ ծառայությունների բարձր գներով։

Ժամանակն է, որ այս խնդիրներին ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ քայլերով արձագանքեն պատկան մարմինները։

Կարդալ ավելին
Գորիս

Սմբատ Լպուտյանը համաժամանակյա շախմատ է խաղացել Կոռնիձորի պատանի շախմատիստների հետ

Ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը հանդիպել է Կոռնիձորի և հարակից բնակավայրերի պատանի շախմատիստներին՝ նրանց հետ անցկացնելով համաժամանակյա խաղ։

Կարդալ ավելին
Գորիս

«Մարդկային վերաբերմունքն ամենաարժեքավոր ծառայությունն է»․ շնորհակալական խոսք Գորիսի նոտար Շողեր Բաղումյանին

Համեստ Սարգսյանը հրապարակային շնորհակալություն է հայտնում Գորիսի նոտար Շողեր Բաղումյանին՝ մասնագիտական բարեկրթության, ջերմ վերաբերմունքի և հոգեբանական լարվածությունը թուլացնելու կարողության համար։

Կարդալ ավելին
Գորիս

Գորիսի թիվ 1 դպրոցի «Արմաթ»-ի սաները՝ DigiTec Expo 2026-ի մասնակից

Դպրոցի չորս սաներ՝ Դավիթ Ալավերդյանը, Հայկ Վարդանյանը, Դանիել Ալավերդյանը և Ավետ Վանյանը, ցուցահանդեսում ներկայացնում են երկու նորարարական նախագիծ՝ արհեստական բանականության և եռաչափ տպագրության ոլորտներից։

Կարդալ ավելին
Մեկնարկել է Գորիս Օփեն 2026 միջազգային մրցաշարը․ լուսանկարներ
Գիտություն եվ բիզնես

Մեկնարկել է Գորիս Օփեն 2026 միջազգային մրցաշարը․ լուսանկարներ

Գորիսում շախմատային պայքարը սկսված է ♟️

Մեկնարկել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարիը, որը մեկ հարկի տակ է համախմբել տարբեր երկրներից ժամանած շախմատիստների։

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանը, Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի, կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

10 միլիոն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդով մրցաշարը խոստանում է լարված ու հետաքրքիր շախմատային շաբաթ։

Մրցաշարը կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և Սյունիքի շախմատի ֆեդերացիան՝ Գորիսի համայնքապետարանի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Լիճքվազ» ՓԲԸ-ի հովանավորությամբ։

Մրցաշարին աջակցում են «Էլոլա» ՓԲԸ-ն, Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցը, ինչպես նաև հյուրընկալող BMG Hotel-ը, «Մինա», «Մթնաձոր» և «Red Roof» հյուրանոցները։

Մրցաշարի գործընկերներն են ChessMood-ը և Chessify-ը։

Բարի՜ գալուստ, Գորիս։

Թող այս օրերը բոլոր մասնակիցների համար լինեն հաջող խաղերի, նոր ծանոթությունների և լավ հիշողությունների հնարավորություն

Կարդալ ավելին
Գորիս

Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ. Անահիտ Մանասյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա թափառող շների հաճախակի հարձակումների առնչությամբ՝ ընդգծելով խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։