
Սյունիքի ճանապարհները բոլոր ուղղություններով անցանելի են․ գիշերը 76 մեքենայի օգնություն է ցուցաբերվել
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տեղացած առատ ձյունը մարզի ճանապարհներին երթևեկության դժվարություններ է առաջացրել։ Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել 76 մեքենայի, իսկ ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման և տապալված ծառերի հեռացման աշխատանքներ։








