Մեր սաները՝ DigiTec Expo 2026-ում
DigiTec Expo-ն Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսներից է, որը մեկ հարթակում համախմբում է տեխնոլոգիական ընկերություններին, նորարարներին և երիտասարդ ստեղծագործողներին՝ հնարավորություն տալով ներկայացնելու իրենց գաղափարներն ու ինժեներական լուծումները։
Ուրախությամբ հայտնում ենք, որ Գորիսի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի սաներ Դավիթ Ալավերդյանը, Հայկ Վարդանյանը, Դանիել Ալավերդյանը և Ավետ Վանյանը մասնակցում են DigiTec Expo 2026 ցուցահանդեսին՝ «Արմաթ»-ի տաղավարում ներկայացնելով David Alaverdyan-ի գաղափարներով ստեղծված երկու նորարարական նախագծերը։
VisionPrint – Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման վրա հիմնված համակարգ, որն ավտոմատ հայտնաբերում է 3D տպագրության սխալները և ապահովում սարքի անվտանգ կանգառը՝ նվազեցնելով նյութերի վատնումն ու սարքավորումների վնասման ռիսկը։
ReDrive 3D – Փոքր չափերի 3D տպիչի նախագիծ, որը ստեղծվում է հին CD/DVD կրիչների մեխանիկական մասերի վերօգտագործմամբ։ Նախագիծը համատեղում է եռաչափ տպագրությունը, ինժեներական մտածողությունն ու էլեկտրոնային թափոնների վերօգտագործման գաղափարը։