
Ուղտերի քարավանը՝ 1930 թվականի Գորիսում
Հին լուսանկարը մեզ տեղափոխում է 1930 թվականի Գորիս՝ հիշեցնելով այն ժամանակները, երբ քարավանային ճանապարհներն ու առևտրային երթուղիները կարևոր դեր ունեին տարածաշրջանի կյանքում։

Հին լուսանկարը մեզ տեղափոխում է 1930 թվականի Գորիս՝ հիշեցնելով այն ժամանակները, երբ քարավանային ճանապարհներն ու առևտրային երթուղիները կարևոր դեր ունեին տարածաշրջանի կյանքում։

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում պահվող շախմատով գրողը 1925 թվականին խաղացել է եղբոր՝ Վահանի հետ։ Հենց այդ խաղի ընթացքում էլ նա իմացել է որդու՝ Սևադայի ծննդյան ուրախալի լուրը։

Քարահունջի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներն այցելել են Մանկական գրադարան՝ մասնակցելով ընթերցանության և ստեղծագործական հետաքրքիր հանդիպման։

«ՑԱՏԿ» աշխատանքի տոնավաճառի մասնակիցների հարմարավետ տեղաշարժն ապահովելու նպատակով անվճար ավտոբուսներ կգործեն Տաթևից, Հալիձորից, Տեղից և Սիսիանից։ Ավտոբուսները ուղևորներին կտեղափոխեն Գորիս՝ «Միրհավ»։

Սյունիքի մարզում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Գորիսի մի շարք թաղամասերում, փողոցներում և Վերիշեն գյուղի 6-րդ թաղամասում։

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում ուսանողները ծանոթացել են ԳՊՀ-ի կրթական ծրագրերին, ուսման շարունակության հնարավորություններին, կրթաթոշակներին և միջազգային փոխանակման ծրագրերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև «Օրբելիներ․ տոհմ և ժառանգություն» ցուցադրությունը։

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են շների հարձակումների և կծելու դեպքերը՝ լուրջ մտահոգություն առաջացնելով քաղաքացիների անվտանգության վերաբերյալ։ Թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և օրեցօր ավելի մեծ ուշադրություն պահանջող հարց՝ հատկապես այն համայնքներում, որտեղ մարդիկ ստիպված են ամեն օր բախվել նման վտանգների։

Նոյեմբերի 7-ին ՆՈՒՇ կանանց ֆիթնես ակումբը հրավիրում է ջերմ ու խաղաղ երեկոյի։ Մասնակիցներին սպասվում են մոմերով յոգա, բնական քարերով ապարանջանների պատրաստում, թեյ և հաճելի զրույցներ։

Կահիրեում մեծացած եգիպտացի ռեժիսոր և լուսանկարիչ Իսամ Նագին երբեք չէր պատկերացնի, որ իր կյանքի ամենամեծ ստեղծագործական ու հոգևոր բացահայտումը թաքնված է Սյունիքի բարձրաբերձ լեռներում։ Ծնված լինելով Եգիպտոսի ղպտի քրիստոնյաների ավանդապաշտ ընտանիքում՝ նա տարիներ շարունակ չգիտեր, որ իր երակներում նաև հայկական արյուն է հոսում․ մի գաղտնիք, որը 130 տարի շարունակ լռության էր մատնված։

Պատմական լուսանկարներ, որոնք հիշեցնում են Գորիսի շրջանային հիվանդանոցի վիրաբույժների անձնուրաց աշխատանքի մասին։ Համլետ Թադևոսյանի արխիվից պահպանված կադրերը նվիրված են վերջերս կյանքից հեռացած վիրաբույժ Սլավիկ Ամիրյանի հիշատակին։
Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։