ArmRobotics 2026-ի հաղթողներն արդեն հայտնի են։
Նոյեմբերի 21-ին Digitec 2026-ի շրջանակում կայացավ ArmRobotics 2026-ի եզրափակիչ փուլը։ Շաբաթներ տևած մարզային մրցումներից և հաքաթոնից հետո լավագույն թիմերը կրկին մրցահարթակում էին՝ ցուցադրելու իրենց գիտելիքները, ճարտարագիտական հմտություններն ու ստեղծած ռոբոտների հնարավորությունները։
Եզրափակչին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը և Eleveight AI-ի գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։
Շնորհավորում ենք հաղթող թիմերին։
Կրտսեր անվանակարգ
1-ին տեղ՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց
3-րդ տեղ՝ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց
Ավագ անվանակարգ
1-ին տեղ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2-րդ տեղ՝ Քարահունջի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ՝ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց
ՏԱՐՎԱ ՉԵՄՊԻՈՆ՝ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց։
Շնորհակալություն բոլոր մասնակից թիմերին՝ ամիսների աշխատանքի, հետաքրքիր լուծումների և մրցակցային ոգու համար։ Յուրաքանչյուր թիմ իր ներդրումն ունեցավ այս տարվա առաջնությունը հիշարժան դարձնելու գործում։
Առաջնությունն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո՝ Eleveight AI-ի հովանավորությամբ։