Գորիսում հեղուկ գազի գինը հասել է 260 դրամի՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում թանկանալով 20 դրամով։ Ձվի գինը, որը դեռ մի քանի ամիս առաջ 45-50 դրամ էր, այսօր հասել է 90 դրամի։ Բենզինի գինն արդեն հատել է 600 դրամի սահմանն ու արագ բարձրանում է։
Չխոսեմ միրգ֊բանջարեղենի մասին, որն արդեն անհասանելի է դարձել շատ թոշակառուների համար
Մի կողմից՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի, վառելիքի թանկացումներն են, մյուս կողմից ձմեռ է դիմացը` կոմունալ ծառայությունների բարձր գներով։
Ժամանակն է, որ այս խնդիրներին ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ քայլերով արձագանքեն պատկան մարմինները։։ Պետք է կանխվի գնաճը կամ էլ վերանայվեն թոշակներն ու նպաստները՝ հաշվի առնելով իրական գնաճը, հակառակ դեպքում սոցիալական բեռը դառնալու է անտանելի։
Հարցս շատ պարզ է՝
այս թանկացումների պայմաններում ինչպե՞ս պետք է ապրի 70.000 դր աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացին կամ 37 000 դր ստացող թոշակառուն, ում թոշակն ավելացվել է 1000 դր֊ով, իսկ նպաստները` կտրվել։