Նոյեմբերի 24-ին «Գորիս Օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի շրջանակում տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշար։
Մրցաշարի արդյունքներով որոշվեցին ինչպես ընդհանուր մրցանակային տեղերը, այնպես էլ հատուկ անվանակարգերի հաղթողները, ովքեր պարգևատրվեցին մեր գործընկերների կողմից։
Հիմնական մրցանակներ՝
ՄԳ Ղարիբյան Մամիկոն
ՄՎ Կրիպաչենկո Ալեքսանդր
ՖՎ Համբարձումյան Տիգրան
4-րդ տեղ՝ ՄՎ Ատախան Աբտին
5-րդ տեղ՝ ՖՎ Գյուրջինյան Վալտեր
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Ավետիսյան Անի
Մինչև 10 տարեկան պատանիների 1-ին տեղ՝ Գևորգյան Արեգ
Մինչև 10 տարեկան պատանիների 2-րդ տեղ՝ Պողոսյան Մոնթե
Մինչև 10 տարեկան պատանիների 3-րդ տեղ՝ Դավթյան Հովիկ
Մինչև 12 տարեկան պատանիներ՝ Վարդանյան Արմեն
Լավագույն արդյունք ցույց տված 50+ վետերան՝ Շեգունց Վաչագան
Սյունիքի մարզի մինչև 18 տարեկան շախմատիստների լավագույն արդյունք՝ Գրիգորյան Գոռ
Մինչև 2000 միջազգային բլից վարկանիշ ունեցող շախմատիստ՝ Վարդանյան Արման
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնում մասնակիցներին՝ մրցաշարին իրենց մասնակցությամբ լրացուցիչ մրցակցային լիցք հաղորդելու համար։