Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իտալական մաֆիայի 10 պատվիրանները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
The Godfather (1972) - Marlon Brando as Don Vito Corleone
14 Views

Այն կոչվում է «Պատվո Կոդեքս» եւ 10 պատվիրան ունի։ Ըստ այդ «կոդեքսի»․

  1. Ոչ ոք իրավունք չունի անձամբ մոտենալ եւ ներկայանալ մեր բարեկամներից որեւէ մեկին։ Նրանց պետք է ծանոթացնի որեւէ երրորդ անձ։
  2. Երբեք աչք չդնեք բարեկաների կանանց վրա։
  3. Թույլ մի տվեք որ ձեզ տեսնեն ոստիկանների շրջապատում։
  4. Երբեք մի այցելեք բարեր եւ ակումբներ։
  5. Ձեր պարտքն է մշտապես գտնվել Կոզա Նոստրայի(մաֆիայի իտալական անվանումը) տրամադրության տակ, նույնիսկ այն ժամանակ, երբ ուր որ է ձեր կինը պետք է ծննդաբերի։
  6. Հանդիպումների մասին պայմանավորվածությունները չպետք է խախտել ոչ մի դեպքում։
  7. Սեփական կանանց պետք է վերաբերվել հարգանքով։
  8. Եթե ձեր բարեկամները (հավանաբար նկատի ունի մաֆիոզի «բարեկամներին»֊ Ս․Գ․) խնդրեն որեւէ տեղեկություն հաղորդել՝ պատասխանեք ճշգրտությամբ։
  9. Պետք չէ յուրացնել ուրիշներին կամ ազգականներին պատկանող փողերը։ (Այս դեպքում եւս «ուրիշներըր» եւ «ազգականները» մաֆիոզ նույն խմբավորման անդամներն են ֊ Ս․Գ․)
  10. Կոզա Նոստրա (Ընտանիք) մուտք գործելու իրավունք չունեն հետևյալ անձինք․
    1. ցանկացած մեկը, ում մոտ ազգականը ծառայում է ոստիկանությունում,
    2. ցանկացած մեկը, ում ազգականը կամ ազգականուհին դավաճանում է կնոջը (ամուսնուն)
    3. ցանկացած մեկը, ով իրեն հիմարի պես է պահում եւ չի պահպանում բարոյականության սկզբունքները

Աղբյուրը, «Սվո Ռաֆ, Սերգեյ Գալոյան, 2007թ»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել