Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն պահանջատիրության չեղարկման հաշվի՞ն. Կարեն Ավագյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Карен Авагян-ը անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու հայտարարությանը՝ հետպատերազմյան զարգացումների մասին։ Մասնավորապես նա գրել է․

Այսինքն դա էլ կա ստորագրվելիքում , իսկ կարգավորումը Թուրքիայի համար դա հայերի գենոցիդի ՝ ցեղասպանության պատճառով հնարավոր վտանգների չեզոքացումն է ։
Եթե այս գնով է լինելու, Սփյուռքն ու միլիոնավոր արևմտահայերի գաղթած սերունդներ այսուհետ իրենց կարող են ազատ համարել Թուրքիայի հանդեպ ստանձնած որևէ պարտականությունից , որի տակ կստորագրի ՀՀ անմեղսունակ որևէ ղեկավար։

Карен Авагян

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին:

Նա նշել է, որ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից` ավելացնելով, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։

«Այս պայամանգրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը,- ասել է Չավուշօղլուն ու ավելացրել,- Վերջապես մենք էլ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորենք: Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից: Այդպիսով կարող ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն ստեղծել»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել