Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Եթե հատվում է ԼԵԶՎԻԴ փայլը, հատվում է նաև հայրենիքդ․ Մհեր Քումունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Գորիսի պետական համալսարանի դասախոս, ֆեյսբուքյան օգտատեր Mher Kumunts -ը ներկայացրել է մի վկայություն լեզվի և ազգի գոյության մասին․

Հայի ճակատագիրը ՀԱՅԵՐԵՆՆ է որոշում. եթե հատվում է ԼԵԶՎԻԴ փայլը, հատվում է նաև հայրենիքդ, եթե նսեմացվում է ՀԱՅԵՐԵՆԴ, ստորացվում ես և ինքդ, ՀԱՅԵՐԵՆԴ գոյությունդ է. ամրակազմ պահելով՝ հաստատում ես հողդ, որի վրա տունդ է կառուցված, եթե ոչ՝ գերդաստանովդ դատապարտված ես չքավորության, թափառումի, մոռացության…

Ահա մի վկայություն լեզվի և ազգի գոյության մասին.
«Արցախի, Գարդմանի եւ Գանձակի ժողովուրդն պահպանած է իւր հայերէն պապենական լեզուն, զոր համեմատելով Մեծ-Սիւնեաց բարբառի հետ, որից ծնած է, չունի նշանաւոր տարբերութիւն: Բոլորովին անհետացած են Կասպից, Մասքթաց եւ Ծովդէացւոց բարբառները: Եռանկիւնու մէջ բնակող ցեղերն այժմ գրեթէ մեծ մասամբ խօսում են լեկզիների բարբառով: Ճղբաց գաւառներում առհասարակ խօում են որպէս թէ լփնաց բարբառով, որ կոչւում է լահիճերէն: Բայց մեզ յայտնի չէ, թէ տեղափոխուա՞ծ է ուրիշ տեղ ճղբաց ցեղն, թէ ՚ի մի ձուլուած է լփնաց ցեղի հետ ինչպէս մահմետական կրօնքով, նոյնպէս եւ լեզուով: Լփնաց-լահճաց եւ ուտիացւոց ցեղերն պահած են ցարդ իւրեանց սեպհական բարբառները»:
(Բարխուտարեանց Մ. վարդ., Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան), տպ. Մ. Շարաձե, Թիֆլիս, 1893, էջ 91)

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել