Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թողարկվել է միկրո-անօդաչու սարքի մոդել․Pooya Hosseini

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Pooya Hosseini էջում գրված է․

Ողջույն, ապագա…
🔴 Ամերիկյան Փարդիքսին նմանվող փոքրիկ, չճանաչված անօդաչու թռչող սարքի ցուցադրում՝ Իրանի Բանակի անօդաչու թռչող սարքերի զորահանդեսին զուգահեռ կազմակերպված ցուցահանդեսում
✴️ Իրանի Զինված Ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Բաղերիի ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես կատարած այցի ընթացքում, թողարկվել է միկրո-անօդաչու սարքի մոդել, որը շատ նման է ամերիկյան Փարդիքս միկրո-անօդաչու թռչող սարքին:
Փարդիքսը միկրո-անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է վերջին սերնդի ցանցային մեթոդներով պատերազմների համար, ինչը ընդունակ է խմբակային ու զանգվածային ձևով՝ հետախուզական գործունեություն կատարել:
Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք խմբակային ձևով ցանցային մեծ թվով գործողություններ են իրականացնում, ունակ են տարանջատվելու մեկը մյուսից, սակայն ցանցի մեջ լինել
և գործել միասնական՝ համաձայնեցված միմյանց հետ և իրենց կենտրոնակայանի հետ, յուրաքանչյուրը կատարելով իր առաջ դրված մարտական խնդիրը:
Այս տեսակի թռչող միկրոսարքերի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ թշնամու ՀՕՊ պաշտպանական համակարգերի մոլորեցումն ու խաթարումն է՝ հետևյալ կերպ. այս միկրո-անօդաչուները կարողանում են թշնամու ռադարի մեջ երևալ որպես ռմբակոծիչ կամ կործանիչ, բնականաբար թշնամու ՀՕՊ համակարգը կրակ է բացում այս ֆեյք-կործանիչների ուղղությամբ, այնինչ՝ հարձակումը մեկ այլ ուղությունից է կատարվում. հենց սրանում է կայանում թշնամու ռադարային և պաշտպանական ՀՕՊ համակարգերի մոլորեցումը:
Այս անօդաչու միկրոսարքերի քաշը մոտ 220 գրամ է, որոնք սակայն ընդունակ են խաթարել թշնամու հակաօդային պաշտպանությունը, և արհեստական ​​ինտելեկտի միջոցով թիրախավորել թշնամու մարդկային ուժերը:
Այս տեսակի անօդաչու միկրոսարքերի տեխնոլոգիան շատ յուրահատուկ է ու պատկանում է ԱՄՆ-ին: Եվ ըստ երեւույթին, այս մենաշնորհը այժմ կոտրվել է իրանցի երիտասարդ մասնագետների կողմից:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել